ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ շրջկենտրոնում «Տնջրե» ծառի տարածքում հունիսի 10-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա «Դիզակի գույները» խորագրով միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումի բացման արարողություն: