Այսօր՝ հունիսի 2-ին, Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Հարավային Օսիա-Սեկեյի Լանդ ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է ոչ ոքի:
Ավարտվեց Հարավային Օսիա-Սեկեյի Լանդ ֆուտբոլային հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախքան խաղի մեկնարկը՝ հայրենասիրական երգերով ու պարերով հանդես են եկել Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:
Ֆուտբոլային հանդիպումը մեկնարկել է Հարավային Օսիայի և Սեկեյի Լանդի հավաքականների պետական օրհներգերի հնչեցմամբ:
Խաղի երկրորդ կեսին առաջին գոլը 53-րդ րոպեին խփել է Սեկեյ Լանդի թիմի 7-րդ համարի ներքո խաղացող Բոռնո Վեկաշը, իսկ երկրորդ գոլը՝ 71-րդ րոպեին Հարավային Օսիայի թիմի 7-րդ համարի ներքո խաղացող Բատրազ Գուրցիևը: Այնուհետև 82-րդ րոպեին՝ Սեկեյ Լանդի թիմի 17-րդ համարի ներքո խաղացող Բոտոնդ Կովաչը, իսկ 83-րդ րոպեին Հարավային Օսիայի թիմից Բատրազ Գուրցիևը խփեցին մեկական գոլեր՝ հավասարեցնելով հաշիվը: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով:
Հարավային Օսիայի թիմի 7-րդ համարի ներքո խաղացող Բատրազ Գուրցիևն էլ ասել է, որ ուրախ է Արցախում գտնվելու և նման բարձր մակարդակով կազմակերպված առաջնության մասնակիցը լինելու համար:
Նա նաև նշել է, որ տպավորված է Արցախի ժողովրդի ջերմ ընդունելությամբ և թիմերին հավասարապես երկրպագելու բարյացակամությամբ: