Artsakhpress

Մշակույթ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացել է «Ողջու՜յն, Հայաստան» միջազգային մշակութային փառատոնը

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում hունիսի 1-2-ը կայացել է «Ողջու՜յն, Հայաստան» միջազգային մշակութային փառատոնը, որը կազմակերպել էր «Արաքս» հիմնադրամը՝ Պլովդիվի քաղաքապետարանի աջակցությամբ:

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացել է «Ողջու՜յն, Հայաստան» միջազգային մշակութային փառատոնը

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացել է «Ողջու՜յն, Հայաստան» միջազգային մշակութային փառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Կոմոտինի և Թուրքիայի Ստամբուլի հայ համայնքները ներկայացնող մեկ տասնյակից ավելի պարային համույթներ, երգչախմբեր և անհատ կատարողներ: Երկու օր տևած փառատոնային միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Բուլղարիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից և արտերկրից ժամանած բազմաթիվ հայեր, մեծ թվով բուլղարացի և արտասահմանցի հյուրեր, պատվավոր հյուրերի թվում էր Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
 
Գլխավոր համերգի նախօրեին Պլովդիվի Սբ Գևորգ հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ մերձեցման երեկո և տոնական խնջույք՝ հայկական երգի ու պարի ուղեկցությամբ: Մերձեցման երեկոյին ներկա են եղել փառատոնի բոլոր մասնակիցները։
 
«Ողջու՜յն, Հայաստան» միջազգային մշակութային փառատոնի շրջանակներում կազմակերպվել էին նաև մանկական նկարների «Ինչպես եմ պատկերացնում Հայաստանը» խորագրով մրցույթ, հայ հեղինակների գեղանկարների և լուսանկարների ցուցահանդեսներ:
 
Փառատոնն ունեցել է մեծ հաջողություն՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
 
Պլովդիվ քաղաքը հռչակվել է 2019թ.-ի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Տարվա ընթացքում Պլովդիվում կազմակերպվելու են բազմաթիվ և տարաբնույթ մշակութային միջոցառումներ, նախատեսվում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների այցելություն: Քաղաքի ամենաակտիվ տուրիստական կենտրոնում գտնվող հին հռոմեական բացօթյա մարզադաշտում շուրջ 5 ժամ տևած «Ողջու՜յն, Հայաստան» փառատոնի հիմնական համերգային ծրագրի ականատեսն են դարձել Բուլղարիայի տարբեր քաղաքներից և արտերկրից ժամանած հազարավոր մարդիկ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

Search