Artsakhpress

Սպորտ

Ոչ ոքին անգամ չփրկեց մեր թիմին չեմպիոնության համար պայքարից (լուսանկարներ)

Մարտունու մարզադաշտում այսօր՝ հունիսի 4-ին, Արցախի և Աբխազիայի հավաքականների միջև անց է կացվել ֆուտբոլային մրցույթ:

Ոչ ոքին անգամ չփրկեց մեր թիմին չեմպիոնության համար պայքարից (լուսանկարներ)

Ոչ  ոքին   անգամ  չփրկեց  մեր  թիմին չեմպիոնության  համար  պայքարից (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  առաջին խաղակեսին  առաջին  գոլը  8-րդ  րոպեին   խփել  է  Աբխազիայի  հավաքականի  7-րդ  համարի  ներքո   խաղացող  Շաբաթ Լոգուան, իսկ   երկրորդը՝  32-րդ   րոպեին  Արցախի  թիմի  20-րդ   համարի  խաղացող  Նորիկ  Մկրտչյանը:
Արցախ-Աբխազիա    խաղն  ավարտվել  է   ոչ  ոքի՝  1:1  հաշվով:
Մեզ  հետ  զրույցում   ConiFA-2019  մրցավարների  կառավարիչ   Դենիս  Վոլն  ասել է, որ խաղերը  կազմակերպված են   բարձր  մակարդակով,  նկատելի  էր  երկրպագուների ակտիվությունը:
Խոսելով  Արցախ-Աբխազիա    հավաքականների   խաղի մասին՝   նա  ասել է, որ  այն  անցել  է  շատ  արդար, առանց  խախտումների  ու հետաքրքիր. մարզիկներն իրար  հանդեպ ցուցաբերել են հարգալից  վերաբերմունք:
Ըստ  Դենիս  Վոլի՝   իրենք   շատ  են  հավանել   Արցախը, ինչպես  նաև  հյուրընկալ  ու  հյուրասեր արցախցիներին:
Ֆուտբոլի Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանի  խոսքով՝  Արցախ-Աբխազիա  խաղն  անցել է   թեժ պայքարում, սակայն ցանկալի արդյունքի չենք հասել:
«Պետք  է  շատ   ժամանակ  հատկացնեինք  մրցակից  թիմի     կիսադաշտում, գրոհներ    կազմակերպեինք, որն էլ ընդհանուր առմամբ ստացվել է, այսինքն մեր  թիմը,  ի  տարբերություն Աբխազիայի,  բավականին  լավ  է   խաղացել, բայց հաղթանակ չենք կարողացել ապահովվել»,- նշել է Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ անգամ ոչ ոքին ոչ մի հնարավորություն չի թողել Արցախի հավաքականին կիսաեզրափակիչ փուլ անցնելու համար:
Արցախի  թիմի  20-րդ   համարի  խաղացող  Նորիկ  Մկրտչյանն էլ  ասել է, որ   իր  համար  մեծ   պատիվ  է  հայրենի   Մարտունի  քաղաքում  գոլի  հեղինակ   դառնալը: Նա    շնորհակալություն է հայտնել  բոլոր  այն  երկրպագուներին, ովքեր  սրտացավ ողջունում  էին  իրենց  խաղի  ցանկացած   հաջողություն: Սպորտը   խաղ  է, որտեղ  լինում  են  և´   հաղթողներ  և´   պարտվողներ,  և  չպետք  է   ընկճվել, այլ   խաղերից  պետք  է  դասեր  քաղել  ու   միշտ   ձգտել  հասնել առավելագույնի:
Աբխազիայի   հավաքականի  գլխավոր  մարզիչ  Բեսլան Ադժինժալն  էլ  ասել է, որ     այն   նպատակները, որոնք  իրենք  ունեին  խաղերից  առաջ  փորձում  են հերթականությամբ  իրականացնել: 
«Մեզ  համար   շատ   հաճելի  է  լինել  Արցախում՝   կարծելով, որ  Աբխազիայում  ենք, որովհետև   այստեղ   ժողովուրդը, մեր   թիմի  երկրպագուները  շատ  ջերմ  են: Հուսով  ենք՝ այս   առաջնությունն  Արցախին  ու  Աբխազիային    միջազգային  ճանաչում   կբերի»,-ավելացրել  է  Բ. Ադժինժալը:
Աբխազիայի հավաքականի 7-րդ  համարի  ներքո   խաղացող  Շաբաթ Լոգուանի  կարծիքն  էլ  հետևյալն  է. «Մենք  շատ  ուրախ  ենք, որ    հայտնվելու  ենք  կիսաեզրափակչում: Խաղն   անցել  է   շատ    լարված,  բայց  և  հետաքրքիր, քանի որ  Արցախի  թիմը  լավ  պատրաստված էր: Մենք    շատ  ուրախ ենք, որ  այստեղ  ունենք   երկրպագուներ, ովքեր  մեզ   օգնում են, որպեսզի  մենք   հաղթենք:  Մենք  կարդարացնենք մեր  երկրպագուների  հույսերը»:
Արցախ-Աբխազիա  հավաքականների   խաղին  ներկա  էին  ԱՀ  պետական  նախարար Գրիգորի  Մարտիրոսյանը, «Ազատ  հայրենիք»  կուսակցության   նախագահ  Արայիկ  Հարությունյանը, պետական  այրեր, հյուրեր արտերկրից, լրագրողներ, ֆուտբոլասերներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search