Artsakhpress

Սպորտ

Հայտնի են կիսաեզրափակիչ անցած թիմերը

Այսօր կայացած ֆուտբոլային խաղերից հետո Մեդիա կենտրոնում PR թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը և սպորտային մեկնաբան Արմեն Գարամյանն ամփոփել են արդյունքները, ապա ներկայացրել կիսաեզրափակիչ անցած թիմերին:

Հայտնի են կիսաեզրափակիչ անցած թիմերը

Հայտնի են կիսաեզրափակիչ անցած թիմերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ասուլիսին Արմեն Գարամյան ասել է, որ Մարտունիում կայացած Արցախ-Աբխազիա խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: Նրա խոսքով` Արցախի հավաքականը շատ լավ սկսել էր խաղը, հենց սկզբից նետվել գրոհների ու կարող էր բացել հաշիվը: Գրոհներից մեկի արդյունքում, Աբխազիան օգտվելով Արցախի հավաքականի պաշտպան Արամ Կոստանդյանի սխալից, բացեց խաղի հաշիվը: Մնացած ժամանակահատվածում Արցախն անընդհատ գրոհում էր, չնայած երրորդ օրն անընդմեջ անց էր կացնում հանդիպում: Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում: Առաջին խաղակեսի վերջնամասում Նորիկ Մկրտչյանը հավասարեցրեց հաշիվը: Չնայած երկրորդ կեսում Արցախը փորձում էր փրկել խաղը, սակայն այն հենց այդպես էլ ավարտվեց:
Մարտակերտում կայացած Չամերիա-Սապմի խաղն ավարտվել էր 4-0 հաշվով: Չամերիայի հավաքականը առաջին գոլը խփել է խաղից 5 րոպե անց: Ասկերանում տեղի ունեցած Հարավային Օսիա-Սեկեյի Լանդ խաղն ավարտվել է 2-2 հաշվով: Ստեփանակերտում կայացած Պադանիա-Արևմտյան Հայաստան խաղն ավարտվել է 1-1 հաշվով, և ոչ ոքին Արևմտյան Հայաստանի հավաքականին բավարարել է կիսաեզրափակչում հայտնվելու համար:
Ընդհանրացնելով արդյունքները`  CONIFA Artsakh-ի PR և մարքեթինգի թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանն ասել է, որ Ա խմբից Աբխազիան ունի 7, Չամերիան` 6, Արցախը` 4, Սապմի` 0 միավոր: Բ խմբից Հարավային Օսիան ունի 7, Արևմտյան Հայաստանը` 4, Պադանիան` 4, Սեկեյի Լանդը` 1 միավոր:
Այսպիսով` Աբխազիան և Արևմտյան Հայաստանը կխաղան առաջին կիսաեզրափակչում: Խաղը տեղի կունենա Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, հունիսի 6-ին` ժամը 18:30-ին: Հարավային Օսիան և Չամերիան նույն օրը` ժամը 16:00-ին կխաղան Ասկերանի մարզադաշտում: Երկրորդ կիսաեզրափակչում Արցախ-Սեկեյի Լանդը խաղը տեղի կունենա հունիսի 6-ին` ժամը 18:30-ին, Մարտունու մարզադաշտում, իսկ Պադանիա-Սապմի խաղը` նույն օրը` ժամը 18:30-ին, Մարտակերտի մարզադաշտում:
Հ. Բարսեղյանի խոսքով` հունիսի 6-ին սպասվում են դիտարժան խաղեր: Իսկ հունիսի 5-ին խաղեր չեն լինելու: Կլինեն մշակութային մի շարք ծրագրեր Շուշիում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search