Artsakhpress

Հասարակական

Վարչապետն Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովի նպատակը համարում է կրկնությունը կանխելու երաշխիքների ստեղծումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովի նպատակը համարում է կրկնությունը կանխելու երաշխիքների ստեղծումը։

Վարչապետն Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովի նպատակը համարում է կրկնությունը կանխելու երաշխիքների ստեղծումը

Վարչապետն Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովի նպատակը համարում է կրկնությունը կանխելու երաշխիքների ստեղծումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում։
 
«Քննիչ հանձնաժողովի հետ կապված շատ տարբեր մեկնաբանություններ եղան։ Այն ստեղծվում է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյոք մեր Զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ ինչ-որ մեկին պատժելու համար (եթե հընթացս պարզվի, որ որևէ մեկը պատժելու ենթակա արարք է թույլ տվել, բնականաբար կպատժվի), բայց մեր մեծագույն խնդիրը երաշխավորելն է, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել, դա է նպատակը։ Բոլոր փաստերը պետք է քննիչ հանձնաժողովում վեր հանվեն, և կարծում եմ, որ խորհրդարանական ֆորմատը այդ առումով ամենահարմարն է, որպեսզի ընդդիմությունն էլ ներգրավված լինի»,- ասաց վարչապետը։
 
Հունիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային առաջին քննարկումը։
 
Հանձնաժողովի քննության առարկան է.
 
Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կատարման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն:
Հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության, համարժեքության գնահատում, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածության և օրինականության գնահատում:
Հանձնաժողովի իրավասության ոլորտն է.
 
Պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվությունները, փաստաթղթերը, զեկուցագրերը, և այլն: Այդ թվում` գաղտնիության ռեժիմ ունեցող:
Հանձնաժողովի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search