Artsakhpress

Տնտեսական

ԵՏՄ երկրները մինչեւ 2019-ի վերջ կսկսեն ընդունել «Միր» քարտեր

Մինչեւ տարեվերջ «Միր» քարտերը կսկսեն ընդունվել ԵՏՄ երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան եւ Ղազախստան), ինչպես նաեւ Տաջիկստանում եւ Ուզբեկստանում։

ԵՏՄ երկրները մինչեւ 2019-ի վերջ կսկսեն ընդունել «Միր» քարտեր

ԵՏՄ երկրները մինչեւ 2019-ի վերջ կսկսեն ընդունել «Միր» քարտեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Վճարաքարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) տնօրեն Վլադիմիր Կոմլեւը «Իզվեստիա»-ի հարցազրույցում։
«Այդ բոլոր երկրներում, բացի Ղազախստանից, կան ազգային վճարաքարտեր՝ «Բելքարտ», ArCA, «Կորտի Միլի», UZCARD, «Էլքարտ»։ Մենք իրականացրել ենք Mir International առանձին պլատֆորմ, որը թույլ է տալու քարտերին մտնել գործընկերային համակարգի ենթակառուցվածք։ Մինչեւ 2019-ի վերջ կավարտվեն նշածս երկրների՝ Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի վճարային համակարգերի ինտեգրման նախագծերը»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
ՎՔԱՀ տնօրենը նաեւ ասել է, որ մինչեւ 2021 թվականի ծրագրերում է «Միր» քարտերի ընդունումն այն երկրներում, որտեղ շատ են այցելում ռուսաստանցի զբոսաշրջիկները։
«Այս ցուցակում այն երկրներն են, որոնք ամենից շատ են այցելվում ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից, ինչպես նաեւ այն երկրները, որտեղ ապրում են ռուսաստանցի քաղաքացիներ։ Բավական վաղուց գործընթացն ընթանում է Վիետնամի հետ, հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանանք վերջնագիծ դուրս գալ։ Բացի այդ, աշխատում ենք «Միր» քարտի ընդունման շուրջ Թաիլանդում եւ Բուլղարիայում»,- ավելացրել է Կոմլեւը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Միր» քարտերը սկսել են ընդունել Թուրքիայում, IS Bank ցանցում։
«Միր» քարտի մասին
Ռուսաստանում վճարաքարտի ազգային համակարգի ստեղծման առիթ դարձավ Visa-ի եւ Mastercard-ի որոշումը՝ 2014-ի մարտին դադարեցնել «Ռոսիա», «ՍՄՊ-բանկ» եւ նրանց դուստր բանկերի հաճախորդների վճարային գործողությունների սպասարկումը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ 2014 թվականի դեկտեմբերին Visa-ն եւ Mastercard-ը դադարեցրին սպասարկումը Ղրիմում եւ Սեւաստոպոլում։
Սցենարի կրկնությունից խուսափելու համար նույն՝ 2014 թվականին ստեղծվեց ՎՔԱՀ բաժնետիրական ընկերությունը, որի առջեւ դրվեց երկու խնդիր՝ ներռուսաստանյան գործողությունների համար վճարային քարտերի համակարգի ստեղծում եւ ազգային վճարաքարտերի թողարկում։ 2015-ից Visa-ի եւ MasterCard-ի բոլոր գործողություններն անցնում են ՎՔԱՀ-ով։ Այդ ժամանակ էլ մշակվեց «Միր» քարտը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search