Artsakhpress

Հասարակական

ConiFA-2019-ի մասնակիցների համար կազմակերպվել է էքսկուրսիա. նրանք տպավորված են Արցախով (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 5-ին, ConiFA Sportsbet.io European Football Cup 2019-ի ծրագրի շրջանակներում առաջնության ղեկավարության, մրցավարների և ֆուտբոլային թիմերի համար Շուշիիում կազմակերպվել է էքսկուրսիա և մշակութային միջոցառում:

ConiFA-2019-ի մասնակիցների համար կազմակերպվել է էքսկուրսիա. նրանք տպավորված են Արցախով (լուսանկարներ)

ConiFA-2019-ի  մասնակիցների  համար   կազմակերպվել  է  էքսկուրսիա. նրանք  տպավորված են  Արցախով (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառման  մասնակիցներն  այցելել  են   Շուշիի կերպարվեստի  և  հայկական դրամի    թանգարան, այնուհետև   եղել  են  Կատարոտում  (Ջդրդուզ), որից  հետո  բերդաքաղաքի    թթենիների  այգում  հյուրերի  համար  կազմակերպվել  է   ավանդական հյուրասիրություն:
Ներկաներին  ոգևորել  են  «Տնջրե» ավանդական  երգի  ու  պարի  համույթի   անդամները, որոնց  միացել  են  նաև  հյուրերը:
Ներկաներին    ողջունել  է  ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի Մարտիրոսյանը: Նա  ասել  է, որ  ԱՀ  կառավարության ներկայացուցիչները   կարևորում  են  ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության անցկացումն Արցախում, որին  էլ   ըստ  արժանվույն են  պատրաստվել:
Խոսելով   ֆուտբոլային  խաղերի  մասին՝  պետնախարարն  ասել է, որ Արցախի   ֆուտբոլասերներն  այս  օրերին  ունեցել  են  անմոռանալի  հիշողություններ, որն  էլ  առաջին  հերթին  իրականացվել է  ֆուտբոլիստների  ցուցադրած  գեղեցիկ ու  հետաքրքիր   խաղերի  շնորհիվ:
Դիմելով   հյուրերին՝  Գ. Մարտիրոսյանը  մասնավորապես  ասել է. «Ուզում  եմ  հավաստիացնել, որ  այս օրերի  ընթացքում    դուք   հասցրել  եք   ծանոթանալ   Արցախի դարավոր  պատմության, մշակույթին և  հրաշալի  բնության    ընդամենը  մի  փոքր  մասին, հետևաբար,  մենք   Ձեզ  նորից   կսպասենք  Արցախում»:
Պադանիայի  թիմի  մարզիկ  Անդրեա Ռոտեն՝ խոսելով  Արցախից  ստացած  իր   տպավորությունների  մասին,  մեզ  հետ  զրույցում   ասել է, որ   երբ ինքը  թիմակիցների հետ  այցելել  է  Արցախ,  հենց    առաջին  պահից  հասկացել  է,  թե   ինչ   հրաշալի երկիր  է, ուր ապրում  են   բարի,  ժպտերես  ու  հյուրասեր մարդիկ:
«Խաղերի  ժամանակ  մենք  զգացել  ենք, թե    արցախցիներն  ինչպես  են  ոգևորում   մեր  թիմին՝  վանկարկելով՝  «Պա-դա-նի-ա», բարձրացնում    և   ծածանում  մեր երկրի   դրոշը, որն  անկասկած  հպարտանալու  առիթ  է  տվել մեզնից  յուրաքնչյուրին: Պետք  է    ասեմ  նաև, որ  ConiFA- 2019-ի կամավորականների   հետ  աշխատանքը   շատ  հարթ  է  անցնում,   նրանք  պատրաստակամ  են  մեզ օգնելու  ցանկացած   հարցում»,-ավելացրել  է Անդրեա Ռոտեն:
Չամերիայի   թիմի   անդամ  Ֆելիքս Ծանեն  առաջին  անգամ  է  Արցախում,  և  անչափ     տպավորված է:
Նա  մասնավորապես  ասել է, որ  ինքն  Արցախում  տեսնում  է   բարի  ու  կամեցող    մարդկանց, ովքեր   միայն  ժպիտով  են  դիմավորում  հյուրերին  ու  ջերմագին բարևում  փողոցներում: Նա  ընդգծել  է, որ իրենք  Արցախում   զգում են  հանգիստ, ազատ և ապահով:
Ֆելիքս Ծանեի   խոսքով՝   էքսկուրսիայի    ընթացքում   իրենք  կարողացան  ինչ-որ   չափով   ծանոթանալ  արցախյան  մշակույթին, Արցախի   պատմությանը  և  այլն: 
Միջոցառմանը  ներկա   էին  նաև ԱՀ  կրթության, գիտության   և  սպորտի նախարար  Նարինե  Աղաբալյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը, պետական  այրեր, հյուրեր, լրագրողներ:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search