Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում Է Դանիայի ընտրություններում, կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդրիքսենը կդառնա երկրի նոր վարչապետ, վկայում են ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները՝ քվեների գրեթե 100 տոկոսը հաշվելուց հետո:
Սոցիալ-դեմոկրատները հաղթանակ տարան Դանիայում կայացած ընտրություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում Է TV2 հեռուստաալիքը, Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենն արդեն ընդունել Է պատությունն ընտրություններում:
Սոցիալ-դեմոկրատները «կարմիր դաշինքի» մյուս կուսակցությունների հետ ստանում են 91 տեղ երկրի խորհրդարանում, աջ կենտրոնամետները՝ 75 տեղ 179-ից: Դանիայի Լիբերալ կուսակցությունը՝ երկրի գործող վարչապետի կուսակցությունը, հավաքել Է քվեների 23,4 տոկոսը եւ խորհրդարանում դարձել թվաքանակով երկրորդը: Աջ «Դանիայի ժողովրդական կուսակցությունն» զգալիորեն թուլացրել Է իր դիքերը եւ հավաքել Է քվեների 8,8 տոկոսը՝ գրեթե 10 տոկոսով պակաս անցյալ ընտրությունների համեմատությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: