Ղազախստանի կրթության և գիտության փոխնախարար Էլմիրա Սուխանբերդիևը երկու ամսով կալանավորվել է։
Ղազախստանում կին փոխնախարարին կալանավորել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եթե կալանքի ժամկետը չերկարաձգվի, նա մինչև օգոստոսի 2-ը կմնա կալանքի տակ։
Ղազախական լրատվամիջոցի փոխանցմամբ, նրան կասկածում են կոռուպցիայի մեջ, գործի մասին առայժմ մանրամասներ չեն հրապարակվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կալանավորվել է Թեստավորման ազգային կենտրոնի տնօրենը։
Նշվում է, որ մինչ փոխնախարար դառնալը Էլմիրա Սուխանբերդիևն աշխատել է դպրոցում որպես պատմության ուսուցչուհի, մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, մի քանի դպրոցներում ու գիմնազիայում՝ որպես տնօրեն։