Artsakhpress

Միջազգային

Հռոմի պապը Տերունական աղոթքի տեքստում փոփոխություն է մտցրել՝ փոփոխելով «Մի՛ տանիր զմեզ ի փորձություն» տողը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոխել է Տերունական աղոթքի տողերից մեկը՝ քննադատելով աղոթքի անգլերեն թարգմանությունը:

Հռոմի պապը Տերունական աղոթքի տեքստում փոփոխություն է մտցրել՝ փոփոխելով «Մի՛ տանիր զմեզ ի փորձություն» տողը

Հռոմի պապը Տերունական աղոթքի տեքստում փոփոխություն է մտցրել՝ փոփոխելով «Մի՛ տանիր զմեզ ի փորձություն» տողը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին գրում է Daily Mail-ը։ 

Խոսքը «Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձություն» տողի մասին է։ Այս խնդրանքն ուղղված է Աստծուն, ինչը, կաթոլիկների առաջնորդի խոսքով, սխալ է, քանի որ մեզ փորձության մղում է ոչ թե Աստված, այլ Սատանան։ Աղոթքի համապատասխան մասն այսուհետ կլինի «մի՛ թող, որ տրվենք փորձությանը»։ Նշվում է, որ այս տարբերակն ավելի մոտ է աղոթքի ֆրանսերեն թարգմանությանը։

«Սատանան է, որ մեզ փորձության է տանում, դա նրա՛ գործն է, իսկ փորձությանը տրվողը ես եմ, Աստված չէ, որ ինձ մղում է դրան»,- պարզաբանել է Ֆրանցիսկոս պապը։ 

Տերունական աղոթքի տեքստում այս փոփոխությանն Աստվածաշնչի` 16 տարի տևած ուսումնասիրություն է նախորդել։ Գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ աղոթքի թարգմանության մեջ սխալ է տեղի ունեցել։ 

Ենթադրվում է, որ Հիսուսն աղոթքն արտասանել է արամեերենով, որից այն թարգմանվել է հունարեն և դեպի այլ լեզուներ, իսկ անգլերեն տարբերակը թարգմանված է հունարենից։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

Search