Artsakhpress

Սփյուռք

7-ամյա հայուհին «Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթող է ճանաչվել

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող Անջելինա Մկրտչյանը գեղեցկության, նորաձևության ու տաղանդի «Մինի միսս Տիեզերք 2019» փառատոնի հաղթող է ճանաչվել։

7-ամյա հայուհին «Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթող է ճանաչվել

 7-ամյա հայուհին «Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթող է ճանաչվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՓառատոնն անց է կացվել Թուրքիայում, հաղորդում է «Кубань 24» հեռուստաալիքը։ 

Փոքրիկ հայուհին ժյուրիի առաջ ներկայացել է երեկոյան զգեստով, ազգային և սպորտային հագուստներով։ Ժյուրիի կազմում հայտնի դիզայներներ, մշակութային գործիչներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ են եղել։
«Շատ էի հուզվում, ցանկանում էի հաղթել ու հաղթեցի»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է 7-ամյա Անջելինան։ 

«Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթն անց է կացվել իտալական ծագումով ֆրանսիացի աշխարհահռչակ դիզայներ Պիեր Կարդենի հովանավորության ներքո, որը հաղթողի հավակնորդների շարքում նկատել է փոքրիկ հայուհուն և նրան Փարիզ հրավիրել։
Անջելինա Մկրտչյանը, չնայած մրցույթին մասնակցությանը, գերազանցությամբ է ավարտել առաջին դասարանը և լավագույն աշակերտուհի է ճանաչվել, գրում է rusarminfo.ru-ն:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

Search