Artsakhpress

Սպորտ

Հարավային Օսիայի հավաքկանը դարձել է առաջին կիսաեզրափակիչ փուլի հաղթող. խաղին հետևել է ԱՀ նախագահը

Ասկերանի քաղաքային մարզադաշտում այսօր տեղի է ունեցել Հարավային Օսիա-Չամերիա ֆուտբոլային խաղի առաջին կիսաեզրափակիչ փուլը:

Հարավային Օսիայի հավաքկանը դարձել է առաջին կիսաեզրափակիչ փուլի հաղթող. խաղին հետևել է ԱՀ նախագահը

Հարավային Օսիայի  հավաքկանը  դարձել  է  առաջին      կիսաեզրափակիչ  փուլի  հաղթող. խաղին  հետևել  է  ԱՀ  նախագահը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  ֆուտբոլային մրցաշարի  առաջին  և  երկրորդ    խաղակեսերին  հավաքականները  գրանցել  են  0-0  հաշիվ, որից  հետո    տեղի  է  ունեցել  11 մ-ոց    հարվածներ: Խաղն   ավարտվել  է    6-5  հաշվով՝  հօգուտ  Հարավային  Օսիայի:
Միջոցառմանը  ներկա  ԱՀ   կրթության, գիտության  և  սպորտի  նախարար   Նարինե  Աղաբալյանը,  խոսելով   առաջնության  մասին,  ասել է, որ մինչ  այսօր   ամեն  ինչ  ընթանում  է  ըստ   ծրագրվածի,  և     քաղաքացիների  ու  հյուրերի  տրամադրությունից   կարելի  է եզրակացնել, որ   մրցաշարը  կայացել  է:
Նախարարը  հուսով  է, որ    երկրորդ  կիսաերափակիչ  և  եզրափակիչ   խաղերը    ևս  հետաքրքիր կլինեն,  և  ոգևորություն  կպարգևեն  հանդիսատեսին:
«Արցախում  առաջին  անգամ  անցկացնելով  ConiFA (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնություն,  մենք   ձեռք  բերեցինք  կարևոր փորձ: Բացի   ֆուտբոլային   աշխուժությունից  այս  առաջնությունը    փոխել  է   արցախցիների  առօրյան՝ այն  դարձնելով  ավելի  հետաքրքիր, իսկ հյուրերի   համար  այն  հնարավորություն  է    ճանաչելու  Արցախն  այնպես,  ինչպիսին  կա»,-մասնավորապես  ասել  է  Ն. Աղաբալյանը:
Խոսելով Արցախի   ֆուտբոլային  թիմի  մասին՝   Ն. Աղաբալյանն  ասել է, որ     պետք  է  նկատի  առնել   այն, որ  թիմը  Արցախի  հավաքականը չճանաչվածության առումով  մինչ  այժմ  չի  կարողացել  մասնակցել   նույնիսկ Հայաստանի  առաջնություններին:  Միայն ConiFA-2019-ի  ձևաչափն  է   հնարավորություն  տվել  Արցախի  թիմին, որ հավաքականը  կարողանա   մասնակցել  նման  մրցաշարի:   Ըստ  այդմ, Արցախի հավաքականի  խաղը  համարում   են  լավ:
Ըստ նախարարի՝  հավաքականի  համար  առաջնությունը   նոր   մեկնարկ  է:  Պետք  է  հետևություններ  անել  և  թիմի  համար ստեղծել  հնարավորություններ, որ  նրանք  կարողանան  լիարժեք  մարզվեն և   պատրաստվեն  հաջորդ   մրցաշարին:
Խաղի  ավարտից  հետո   Հարավային  Օսիայի   թիմի   10-րդ   համարի  ներքո    խաղացող   Ջամբուլաթ Խասցաևը  մեզ  հետ  զրույցում   ասել է, որ  մարզադաշտի      փոքր  լինելու  պատճառով  չնայած   խաղը   դժվար  էր, բայց   իրենք   կարողացան  հաղթել   Չամերիայի   թիմին: Հարավային  Օսիայի   հավաքականը հունիսի  9-ին   խաղալու  է  եզրափակիչ  է  փուլում:
Նա  ակնկալում է, որ   իրենց  հավաքականը  կդառնա   առաջնության  հաղթող:   
Մեր  զրուցակիցը  նաև   նշել է, որ    իրենց    թիմն  առաջին  անգամ  ConiFA-ի   առաջնությանը մասնակցել  է 2015 թվականին:
Անդրադառնալով   Արցախից  ստացած  իր  տպավորություններին՝  Ջամբուլաթ  Խասցաևն  ասել է. «Արցախը  շատ  ենք  հավանել, արցախցիները   անչափ  բարի  են,  կամեցող, հյուրասեր,  իսկ  մեր  երկրպագուները ջերմ  են  ու   հարգալից, ինչն էլ     մեզ   ոգևորում    են»: 
Չամերիայի    հավաքականի   22 համարի  ներքո   խաղացող  Էդմոնդ Հոխհանն էլ  ասել  է, որ իրենք   ConiFA-2019    առաջնությանը  հաղթելու  նպատակով  են    մասնակցել. այն, ցավոք, իրենց  չհաջողվեց:
Փոխարենը իրենք   ծանոթացան  Արցախի  ու  նրա  հյուրասեր ժողովրդի  հետ, և  որ   ամենագլխավորն  է՝ իրենք  ձեռք  բերեցին  լավ  բարեկամներ:
Խաղին  հետևել  են   ԱՀ   նախագահ  Բակո  Սահակյանը, Ասկերանի   շրջվարչակազմի  ղեկավար   Հակոբ  Ղահրամանյանը,  պետական  այրեր, հյուրեր, լրագրողներ  և  այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search