Artsakhpress

Մշակույթ

Մալաթիայի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները 5 տարի է` դադարեցված են

«Alevinet» լրատվական կայքը «Մեկ առ մեկ ջնջվում են հայ ժողովրդի հետքերը» վերնագիրը կրող հոդվածում անդրադարձել է Մալաթիայում գտնվող Սուրբ Երրորդություն (Թաշհորան) հայկական եկեղեցու նկատմամբ թուրքական իշխանությունների բարձիթողի վերաբերմունքին:

Մալաթիայի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները 5 տարի է` դադարեցված են

Մալաթիայի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները 5 տարի է` դադարեցված են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կայքը գրում է, որ «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի ծննդավայր Մալաթիայում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու` 2012թ. սկսված վերականգնման աշխատանքները կիսատ են թողնվել, փոխանցում է ermenihaber-ը:
Նշվում է, որ եկեղեցին անցել է Մալաթիայի քաղաքապետարանի, Հիմնադրամների գլխավոր վարչության և Անշարժ գույքի ազգային գլխավոր վարչության վերահսկողության տակ: 5 տարի առաջ պատմական շենքին հենել են մետաղական շինարարական սանդուղքներ և կիսատ թողել աշխատանքները:
Հայկական եկեղեցու վերաբերյալ արձանագրությունները ժամանակի ընթացքում ջնջվել են և այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե երբ և ում կողմից է այն կառուցվել:
Տարիներ առաջ փլվել է անտարբերության մատնված հայկական եկեղեցու գմբեթը, իսկ եկեղեցին հայտնվել էր գանձագողերի թիրախում և թալանվել:
Եկեղեցու վերականգնման շուրջ լուրերը ուրախացրել էին հայությանը և թաղամասի բնակիչներին:
Թաղամասի բնակիչների փոխանցմամբ` Սբ . Երրորդություն եկեղեցու վերականգմամբ զբաղվող կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքները չֆինանսավորվելու պատճառով:
Անդրադառնալով մալաթիահայությանը, ասվում է, որ 1970-ական թթ. Մալաթիայում բազմաթիվ հայեր էին ապրում, սակայն այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած հարձակումների և 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո վերջին հայ ընտանիքները ստիպված են լինում լքել քաղաքը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search