Artsakhpress

Տնտեսական

Արգենտինան եւ Բրազիլիան կարող են միասնական արժույթ ստեղծել. Globo

Արգենտինան եւ Բրազիլիան դիտարկում են միասնական արժույթի ստեղծման հնարավորությունը:

Արգենտինան եւ Բրազիլիան կարող են միասնական արժույթ ստեղծել. Globo

Արգենտինան եւ Բրազիլիան կարող են միասնական արժույթ ստեղծել. Globo
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Globo բրազիլական թերթը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ համապատասխան պլաններն Արգենտինայի գործարար շրջանների հետ Բուենոս Այրես այցի ընթացքում կայացած հանդիպման ընթացքում ազդարարել են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եւ երկրի Էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը:
Ինչպես հայտնել Է թերթը՝ վկայակոչելով ձեռնարկատիրական շրջանների աղբյուրներ, նման մակրոտնտեսական նախագիծ առաջարկվում Էր նաեւ ավելի վաղ: Նրանց կարծիքով՝ այն երկու պետությունների քաղաքական դիրքերի մերձեցման բնական շարունակությունն Է, որտեղ ավելի վաղ միաժամանակ իշխանության գլուխ Էին ձախ քաղաքական ուժերը, որոնց ներկայում Արգենտինայում եւ Բրազիլիայում փոխարինել են աջերը:
Ապագա արժույթի աշխատանքային անվանումը՝ պեսո ռեալ, կազմվել Է հարավամերիկյան հանրապետությունների ներկայիս դրամական միավորների անվանումներից (պեսոն Արգենտինայի արժույթն Է, ռեալը՝ Բրազիլիայի): Այդ խնդրի շուրջ հետագա բանակցությունները, ինչպես սպասվում Է, կշարունակվեն գործարար միավորումների գծով փոխգործակցության մեխանիզմների շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search