Հունիսի 7-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ:
ԱԺ-ն ամփոփել է բյուջեի կատարողականի նախնական քննարկումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ինչպես հայտնեցին ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, նիստին ներկա էր ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը պատասխանել է բյուջեի կատարողականի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին, որից հետո հանձնաժողովը երկու կողմ, մեկ դեմ ձաների հարաբերակցությամբ դրական եզրակացությամբ հավանություն է տվել ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը լիագումար նիստում քննարկելուն: