Artsakhpress

Ռազմական

Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը

Հունիսի 7-ին մեկնարկել է «Անդրդվելի եղբայրություն – 2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը:

Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը

Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, առաջին օրը խաղարկվել են մշտական տեղակայման վայրերից դեպի օպերատիվ շրջաններ զորաշարժի դրվագներ:
Զորավարժությունից կադրեր է հրապարակել նաև Ադրբեջանի ՊՆ-ն: Նախիջևանի առանձին համազորային բանակի մոտոհրաձգաին ստորաբաժանումներից բացի վարժանքներին ներգրավվել են հրթիռահրետանային, ինժիներասակրավորային և ՀՕՊ, ինչպես նաև Ներքին զորքերի ստորաբաժանումներ:
Ներգրավված տեխնիկայի թվում են՝ «Սմերչ», T-300 «Քասրղա» և 122մմ տրամաչափի այլ ՀԿՌՀ-ներ, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր, քարշակվող այլ հրետանային միջոցներ, Տ-90 և Տ-72 տանկեր, ՀՄՄ-ներ, «ՕՍԱ» ԶՀՀ-ներ ևն:
Զորավարժությանը մասնակցելու համար Նախիջևան էր ժամանել նաև Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանում՝ իր հետ բերելով առնվազն 6 միավոր ACV-15 ՀՄՄ: Վարժանքների համար թուրքական կողմը իր հետ զինտեխնիկա նախկինում ևս՝ 2017-ին, բերել է Նախիջևան, ընդ որում կրկին հենց ACV-15-եր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վարժանքներին ներգրավված են շուրջ 5000 անձնակազմ, 200-ի տանկ և զրահատեխնիկա, 180 հրթիռահրետանային միջոց, 21 միավոր ինքնաթիռ, ուղղաթիռ և ԱԹՍ: 
Վարժանքները տևելու են մինչև հունիսի 11-ը, մենք կհետևենք ընթացքին և կներկայացնենք:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

Search