Artsakhpress

Ռազմական

Առաջնագիծը համալրվել է նոր ջրի ուսապարկերով

«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության կողմից նոր ջրի ուսապարկեր են տրամադրվել առաջնագծում ծառայող զինվորներին:

Առաջնագիծը համալրվել է նոր ջրի ուսապարկերով

Առաջնագիծը համալրվել է նոր ջրի ուսապարկերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանն ասել է, որ ծրագրի նպատակն է եղել ապահովել զինվորներին ջրի ուսապարկերով, որոնք հնարավորություն կտան մի քանի անգամ ավելի քիչ գնալ ջուր բերելու:
«Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: Եվ սա արդեն երկրորդ փուլն է, քանի որ անցած տարի ևս կազմակերպությունը հանդես էր եկել նման նախաձեռնությամբ՝ Արցախի մի քանի զորամասերի համար գնելով շուրջ 60 ուսապարկ: Երրորդ փուլով կապահովենք ևս մի քանի ստորաբաժանումների` հատուկ ջրի ուսապարկերով: Փորձելու ենք այն վայրերում, որտեղ մշտական ջուր չկա և ռելիեֆը չորային է, ծառայությունն իրականացնող զինվորներին ապահովել ջրի ուսապարկերով: Այս փուլում համարում ենք նպատակը իրականացված և հույս ունենք, որ փոքր-ինչ կթեթևացվի զինվորների ծառայությունը: Օգտվելով առիթից` մեր բոլոր զինծառայողներին մաղթում ենք բարի ծառայություն: Մենք պատրաստ ենք հնարավորության չափով աջակցություն ցուցաբերել նրանց: Շնորհակալություն ենք հայտնում նաև  ՀՀ պաշտպանության նախարարությանը, ԱՀ Պաշտպանության բանակին և «Գլոբբինգ» ընկերությանը` ջրի ուսապարկերը անվճար տեղափոխելու համար»,- մասնավորապես նշել է Դ. Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջնագծի համար ջրատար ուսապարկեր գնելու նպատակով ընթացիկ տարվա հունվարի 28-ին մեկնարկել էր դրամահավաք, որն ավարտվել է մարտի 15-ին: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search