Artsakhpress

Միջազգային

Պենտագոնի ղեկավարը կասեցնում է F-35 կործանիչները կառավարել սովորող թուրք օդաչուների վերապատրաստումը

ԱՄՆ պաշտպանության նախարար Պատրիկ Շանահանը զգալի քայլեր է իրականացնում՝ ուղղված F-35 կործանիչների նախագծից Թուրքիային դուրս թողնելուն՝ պայմանավորված ռուսական զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու Անկարայի մտադրությամբ:

Պենտագոնի ղեկավարը կասեցնում է F-35 կործանիչները կառավարել սովորող թուրք օդաչուների վերապատրաստումը

Պենտագոնի ղեկավարը կասեցնում է F-35 կործանիչները կառավարել սովորող թուրք օդաչուների վերապատրաստումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է Foreign Policy-ն, Շանահանն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին հայտնել է, որ ներկա պահին ԱՄՆ-ում վերապատրաստում անցնող 42 օդաչուները մինչև հուլիսի 31-ը պետք է հեռանան երկրից, իսկ նոր օդաչուների համար ուսուցումը դադարեցվում է:
«Թուրքիան դեռ կարող է փոխել իր միտքը S-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու հարցում, որոնք, ինչպես նախատեսվում է, Թուրքիա կհասնեն այս ամսվա վերջին, այդ ժամանակ F-35 կործանիչներով ուսուցմանն առնչվող քայլերը կվերանայվեն», - պարբերականին ասել է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ավագ պաշտոնյան:
Միացյալ Նահանգներն արդեն դադարեցրել է F-35 կործանիչների բաղադրամասերի և հարակից սարքավորումների մատակարարումը Թուրքիա: Նշվում է, որ առանց ամերիկյան վերապատրաստման ապագայում թուրք օդաչուները չեն կարողանա կառավարել վերոնշյալ կործանիչը:
Մինչ այդ Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին գործնականում կասեցվում է մինչև հուլիսի 31-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search