Այսօր՝ հունիսի 2-ին, Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Սապմի-Սեկեյ Լանդ թիմերի ֆուտբոլային վերջին հանդիպումը, որն ավարտվել է Սապմիի հաղթանակով՝ 3-2 հաշվով:
Սապմի-Սեկեյ Լանդ խաղն ավարտվել է 3-2 հաշվով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջին խաղակեսին Սապմիի հավաքականը խփել է 2 գոլ՝ 15-րդ և 18-րդ րոպեներին, իսկ Սեկեյ Լանդի հավաքականը 1 գոլ՝ 33-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսին Սեկեյ Լանդի հավաքականը 54-րդ րոպեին, իսկ Սապմիինը՝ 74-րդ րոպեին խփել են մեկական գոլ: Խաղն ավարտվել է Սապմիի հաղթանակով՝ 3-2 հաշվով:
Արդյունքում CONIFA-ի Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում Սապմիի հավաքականը գրավել է 7-րդ մրցանակային տեղ, իսկ Սեկեյ Լանդինը՝ 8-րդ:
Մեզ հետ զրույցում Սապմիի ֆուտբոլային ակումբի նախագահ Հոկհան Կուորահն ասել է, որ նրանց հավաքականն ավելի լավ կխաղար, եթե առաջնության առաջին երկու խաղերի ընթացքում թիմի 6 ֆուտբոլիստներ վնասվածքներ ստացած չլինեին: Նա նաև նշել է, որ իրենք առաջին անգամ են մասնակցում Conifa ֆուտբոլային առաջնությանը և դեռ հնարավորություններ կունենան ավելի լավ խաղեր ցուցադրելու ու հաղթանակներ տոնելու: