Artsakhpress

Սպորտ

Աբխազիայի հավաքականը հաղթել է Չամերիային և նվաճել բրոնզե մեդալ (լուսանկարներ)

Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում այսօր կայացել է Աբխազիայի և Չամերիայի հավաքականների հանդիպումը:

Աբխազիայի հավաքականը հաղթել է Չամերիային և նվաճել բրոնզե մեդալ (լուսանկարներ)

Աբխազիայի  հավաքականը հաղթել  է Չամերիային  և  նվաճել  բրոնզե  մեդալ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  հիմնական  խաղն  ավարտվել  է   0-0  հաշվով:  
Այնուհետև  տեղի  է  ունեցել  11 մ-ոց    հարվածներ: Արդյունքում՝  խաղն   ավարտվել  է    4-5  հաշվով՝ հօգուտ   Աբխազիայի: 
Ֆուտբոլային  մրցապայքարում  Աբխազիան  զբաղեցրել  է  3-րդ  տեղ` արժանանալով  բրոնզե  մեդալի, իսկ  Չամերիան՝  4-րդ:
Խաղի ավարտից հետո CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկոն և   ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը  3-րդ և 4-րդ մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրել են մեդալներով և գավաթներով:
Մեզ  հետ   զրույցում  Աբխազիայի   հավաքականի  գլխավոր  մարզիչ  Բեսլան Ադժինժալն   ասել է, որ  իրենց  հավաքկանն   այլ  արդյունքների   էր  սպասում: Ցավոք,  իրենց  չհաջողվեց   հայտնվել  եզրափակչում:
Ըստ  մարզչի՝  Աբխազիայի   հավաքականի  մեծ  մասն  առաջին  անգամ  է  մասնակցում  նման  մրցաշարի, և   3-րդ  մրցանակային  տեղ  գրավելը  թիմի  համար  լավ  սկիզբ է:
«Բազմիցս  եմ  ասել, որ  Արցախում   շատ   բարձր  մակարդակով  է  կազմակերպվել  CONIFA  Sportsbet.io European Football Cup  2019-ը:  Ուղղակի  ուզում եմ  հատուկ  շնորհակալություն  հայտնել   կազմակերպիչներին  և  Արցախի  հյուրընկալ  ու   բարի   ժողովրդին»,-մասնավորապես  ասել է   Բեսլան Ադժինժալը  և  ընդգծել, որ  Արցախի  հավաքականը   լավ  էր  պատրաստված, և  ապագայում  թիմը կունենա   մի  շարք  հաջողություններ:     
Չամերիայի  հավաքականի    անդամ  Կեվիս   Գջեցին   էլ  ասել է, որ իրենք   մինչև   խաղի վերջին   րոպեն  պայքարել  են, որ   հայտնվեն   լավագույն  եռյակի  մեջ, որը, ցավոք,  չհաջողվեց  11  մ-ոցների   դեպքում:
Կեվիս   Գջեցու  խոսքով՝  իրենք   Արցախից  հեռանալու են վառ տպավորություններով: Իրենք  պատրաստ են  Արցախում կրկին մասնակցելու   ֆուտբոլային  մրցաշարի:
Խոսելով  Արցախի  հավաքականի  մասին՝  մարզիկն  ասել է, թե  իրենք  հեշտությամբ  են  կարողանալու հաղթել  Արցախի  թիմին, սակայն   խաղից  հետո  հասկացան, որ սխալվել  են:    
  
Խաղին    հետևում  էր  ԱՀ  Ազգային  ժողովի    նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պետական  այրեր, հյուրեր, ֆուտբոլասերներ  և  այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search