Artsakhpress

Սպորտ

Հայտնի է CONIFA-2019 մրցաշարի հիմնական արդյունքները. վաղը տեղի կունենա փակման արարողությունը

Այսօր` հունիսի 8-ին, կայացած ֆուտբոլային խաղերից հետո CONIFA Artsakh-ի PR և մարքեթինգի թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը, Ստեփանակերտում բացված մամուլի կենտրոնում, հանդես է եկել ասուլիսով:

Հայտնի է CONIFA-2019 մրցաշարի հիմնական արդյունքները. վաղը տեղի կունենա փակման արարողությունը

Հայտնի   է   CONIFA-2019  մրցաշարի  հիմնական  արդյունքները. վաղը  տեղի  կունենա  փակման  արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`  Հ.  Բարսեղյանը  ներկայացրել  է  Ստեփանակերտի և  Ասկերանի  մարզադաշտերում   կայացած  ConiFA- 2019  մրցաշարի  արդյունքները:
 
Նա  ասել է, որ  Ստեփանակերտում կայացած Պադանիա-Արցախ խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 0-1 հաշվով, գոլի հեղինակ էր դարձել Արցախի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Սարգսյանը։ Խաղի ավարտին մնացել էր ընդամենը 2 րոպե, երբ մրցավարներն արձանագրեցին խաղի կանոնների  խախտում, և  Արցախի հավաքականի երկու ֆուտբոլիստ միանգամից հեռացվեցին դաշտից։ Այնուհանդերձ, ընդամենը 1 րոպե անց երկրոդ գնդակի հեղինակը Դմիտրի Մալյական էր, որը գնդակը հակառակորդի դարպասն ուղարկեց հանդիպման վերջին րոպեին։ Բավական լարված պայքարն ավարտվեց 0-2 հաշվով՝ հօգուտ Արցախի։ Այսպիսով, Արցախի հավաքականը CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, իսկ Պադանիայի հավաքականը՝ 6-րդ։
Հ. Բարսեղյանը  մանրամասնել է, որ  Ասկերանում  կայացած Սեկեյի Լանդ-Սապմի խաղում հաշիվը բացվեց 17-րդ րոպեին: Սեկեյի Լանդի  հավաքականի   ֆուտբոլիստ Բենջամին Զակրիսսոնի կողմից։ 2 րոպե անց Սապմիի  ֆուտբոլիս Սամուլի Լաիտիլան հավասարեցեց հաշիվը։ 35-րդ րոպեին Սեկեյի Լանդի ֆուտբոլիստ Բենջամին Բալինտը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ 75-րդ րոպեին Սապմիի ֆուտբոլիստ Սամուլի Լաիտիլան խփեց հաղթական գնդակը։ Խաղն ավարտվեն 2-3 հաշվով։ Արդյունքում Սապմիի հավաքականն այս մրցաշարում զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ Սեկեյի Լանդինը ՝ 8-րդ։
«Այսօրվա վերջին խաղում հանդիպել են Չամերիան և Աբխազիան։ Նրանց պայքարն ընթանում էր 3-րդ և 4-րդ տեղերի համար։ Խաղը լարված էր, բազմաթիվ դեղին  և  կարմիր քարտերով։ Հիմնական ժամանակում խաղն ավարտվել է  0-0 հաշվով։ Եվ CONIFA-ի կանոնների համաձայն՝ հաղթողը որոշվել է   հետխաղյա 11 մետրանցների արդյունքում։ Աբխազիան, որ բավական հետաքրքիր ֆուտբոլ էր ցույց տալիս ամբողջ մրցաշարի ընթացքում կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ  և   դարձավ CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության   բրոնզե մեդալակիր՝ հաղթելով 5-4 հաշվով։ Բոլոր խաղերի ավարտին թիմերը մասնակցեցին պարգեւատրման արարողություններին»,-ավելացրել  է  Հ. Բարսեղյանը։
Նրա  խոսքով՝   մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը. 8-րդ տեղ՝ Սեկեյի Լանդ, 7-րդ՝ Սապմի, 6-րդ՝ Պադանիա, 5-րդ՝ Արցախ,4-րդ՝ Չամերիա, 3-րդ՝ Աբխազիա:
Հունիսի 9-ին՝ ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում տեղի կունենա CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ  փուլը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Արևմտյան Հայաստանը և  Հարավային Օսիան։ Ժամը՝  20:00-ին Ստեփանակերտի    մարզադաշտում    տեղի  կունենա   CONIFA-2019-ի  պաշտոնական  փակման  արարողությունը, որի  ընթացքում  կլինեն  անակնկալներ:
Տեղեկացնենք, որ  ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի  և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմին է, որը հիմնադրվել է 2013  թվականին:Կազմակերպությունը ներառում է 54 ֆեդերացիաներ: ԿՈՆԻՖԱ-ի նպատակն է՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված ֆեդերացիաներին, խաղացողներին հնարավորություն տալ դրսեւորել իրենց կարողությունները, զարգանալ որպես մարզիկներ և անհատներ։ CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ  առաջնությունը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Search