Այսօր Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։
Հարավային Օսիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Sputnik գործակալության հարավօսեթական տարբերակը, քվեարկությունը մեկնարկել է ժամանակին՝ առանց միջադեպերի, փոխանցում է tert.am-ը:
Ընտրություններ կանցկացվեն 77 ընտրատեղամասերում, որոնցից 73-ը կգործեն Հարավային Օսիայի տարածքում, 1-ը՝ Մոսկվայում, 2-ը՝ Հյուսիսային Օսիայի հյուպատոսարանի տարածքում և 1-ը՝ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում։
Հարավային Օսիայի իշխանություններն անվտանգության միջոցառումների շրջանակում ժամանակավորապես փակել են Վրաստանի հետ սահմանը։
Ընտրություններին կմասնակցի 98 պատգամավոր 17 միամանդատ օկրուգից: Թեկնածուներից 60-ն առաջադրվել են կուսակցությունների կողմից։