Artsakhpress

Սպորտ

Արցախը գերազանցել է բոլոր սպասելիքները. Conifa-ի նախագահ

Արցախը գերազանցել է բոլոր թիմերի և կազմակերպիչների սպասելիքները:

Արցախը գերազանցել է բոլոր սպասելիքները. Conifa-ի նախագահ

Արցախը գերազանցել է բոլոր սպասելիքները. Conifa-ի նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր Conifa Artsakh-ի մեդիա կենտրոնում լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ ասել է Conifa-ի համահիմնադիր և նախագահ Պեր-Անդերս Բլինդը:

Նա նշել է, որ ինքը միշտ էլ ներկա է եղել տարբեր երկրներում կազմակերպված Conifa ֆուտբոլային առաջնության բոլոր խաղերին և Արցախում կայացածն ամենալավ կազմակերպվածներից մեկն էր:

«Այս առաջնությանը ձեռք բերած կազմակերպչական փորձը կօգնի մեզ հետագայում ավելի լավ խաղեր կազմակերպելու համար: Իսկապես, շատ հետաքրքիր ու ֆանտաստիկ առաջնություն էր կազմակերպված: Այսպիսի կազմակերպվածության բարձր մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ ու հիանալի մարդիկ, որի ականատեսը եղանք Արցախում: Մեզ համար կարևոր էին զգացումնքներով առատ ու խանդավառությամբ լի ժողովրդի երկրպագությունն ու ակտիվ ներկայությունը խաղերին: Ես վստահ եմ, որ աշխարհի խաղերը մի օր էլ կկազմակերպվեն Արցախում: Կաշխատենք աշխարհի տարբեր երկրներից շատ մարդիկ բերել Արցախ: Այն երկրների հավաքականները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն եկել այստեղ՝ մասնակցելու առաջնությանը, թող վստահ լինեն, որ մարդիկ այստեղ ապրում են ապահով, սահմաններն անառիկ են և պատրաստ են գրկաբաց ընդունելու աշխարհին: Ընդհանուր առմամբ, բոլոր թիմերն էլ բավականին պատրաստված ու լավ վիճակում էին: Արցախի ֆուտբոլի թիմը ճիշտ ուղու վրա է, բայց առավել բարձր մակարդակով ներկայանալու համար անհրաժեշտ է, որ թիմի յուրաքանչյուր անդամ իր ուժերի ներածին չափ աշխատի՝ ցանկալի արդյունքի ու հաջողությունների հասնելու համար: Որոշակի պատճառներից ելնելով՝ մի քանի հավաքականներ այդքան էլ լավ խաղ չցուցադրեցին: Ես միշտ շեշտում եմ,որ եվրոպական ֆուտբոլում հաղթելը շատ ավելի բարդ է, քան աշխարհի ֆուտբոլում: Եզրափակչում հայտնված երկու ուժեղագույն թիմերն էլ արժանի են հաղթանակի»,- մասնավորապես ասել է Պեր-Անդերս Բլինդը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search