Artsakhpress

Սպորտ

CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը

Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում այսօր կայացել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարել են Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականները:

CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը

CONIFA-2019-ի  հաղթող  է ճանաչվել   Հարավային  Օսիայի  հավաքականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   մրցաշարի  երկրորդ   խաղակեսի   64-րդ  րոպեում   Հարավային  Օսիայի  հավաքականի 77-րդ  համարի   ներքո  խաղացող  Իբրահիմ  Բազաևը   գոլ է  խփել:  Չնայած  խաղի   վերջին  րոպեին Արևմտյան  Հայաստանի  հավաքականը ստացել  է  11 մետրանոցի  հնարավորություն, սակայն   չի  կարողացել  այն  իրացնել, և  արդյունքում   խաղն  ավարտվել  է  1-0  հաշվով՝  հօգուտ    Հարավային  Օսիայի:  
CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը՝  արժանանալով  գավաթի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 9 դեպք

Search