Artsakhpress

Սպորտ

Մենք հեռանում ենք մի երկրից, որը կարող է կազմակերպել ու անցկացնել բարձրակարգ մրցաշարեր. Ստեփանակերտում ավարտվեց ConiFA-ի առաջնությունը (լուսանկարներ)

Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում քիչ առաջ կայացել է CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի փակման հանդիսավոր արարողությունը:

Մենք հեռանում ենք մի երկրից, որը կարող է կազմակերպել ու անցկացնել բարձրակարգ մրցաշարեր. Ստեփանակերտում ավարտվեց ConiFA-ի առաջնությունը (լուսանկարներ)

Մենք  հեռանում ենք  մի երկրից, որը  կարող  է   կազմակերպել  ու  անցկացնել     բարձրակարգ   մրցաշարեր. Ստեփանակերտում  ավարտվեց ConiFA-ի առաջնությունը
(լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   միջոցառմանը,  ողջունելով  ներկաներին,   CONIFA-ի Եվրոպայի  կոնֆեդերացիայի   նախագահ  Ալբերտո   Ռիսկոն  իր  շնորհակալությունն   է  հայտնել     բոլոր     հավաքականներին  դիտարժան  խաղ     ներկայացնելու   համար:
Դիմելով  ներկաներին  նա  ասել  է. «Առաջնության  ավարտին  մենք  հեռանում ենք  մի երկրից, որը  կարող  է   կազմակերպել  ու  անցկացնել     բարձրակարգ   մրցաշարեր: Եվ  ինչու  ոչ, գուցե  մի  օր    CONIFA-ի  աշխարհի  առաջնությունն  անցկացվի   հենց  Արցախում:  Մենք  հեռանում ենք  մի  երկրից, որը  մի    օր  կունենա  իր   ֆուտբոլի  ազգային  լիգան:   Հենց  սա  է  CONIFA-ի  կարևորագույն     նպատակներից  մեկը՝  աջակցություն  ցուցաբերել     ֆուտբոլի  ֆեդերացիաներին: Այս  օրերին   մենք  ծանոթացանք  հարյուրավոր  մարդկանց, այդ  թվում  և  կամավորների  հետ: Շնորհակալություն ենք   հայտնում  բոլոր  երիտասարդներին  Եվրոպայի   առաջնության  անցկացմանը  ցուցաբերած  իրենց  աջակցության  համար:Շնորհակալություն  ենք  հայտնում նաև  մեր   գլխավոր  հովանավոր  Sportsbet.io-ին,  ինչպես  նաև   Արցախին   ու  արցախցիներին  իրենց  բարձր     պրոֆեսիոնալիզմի  և   կազմակերպվածության  համար»:
Ալբերտո   Ռիսկոի  խոսքով՝  ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում   Հարավային  Օսիայի   և  Արևմտյան  Հայաստանի  հավաքականները  խաղացել  են  որպես  իսկական   չեմպիոններ:
Միջոցառմանը  ներկա  CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի  կառավարական  հանձնաժողովի  նախագահ, ԱՀ  պետական   նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանն  էլ  իր  ելույթում    ասել է, որ   հունիսի  1-9-ն   Արցախում     թևածում  էր   ֆուտբոլային   տրամադրություն:
«Առաջնությանը  մասնակցած  8  հավաքականները  համառ  մրցապայքարում  ցուցադրել  են     հետաքրքիր  ու  դիտարժան  խաղ: Այսօր   վստահությամբ  կարող  եմ  ասել, որ  CONIFA-2019-ը  դարձել  է  տոն  ոչ  միայն  ֆուտբոլի   երկրպագուների, այլև    բոլոր  արցախցիների  և  Արցախ  այցելած    հյուրերի   համար:  Շնորհավորում եմ   CONIFA-2019-ի  չեմպիոնի     տիտղոսին  արժանացած     Հարավային  Օսիայի  հավաքականին: Շնորհավորում  և  շնորհակալություն  եմ  հայտնում   նաև  բոլոր  հավաքականներին՝ առաջնությանը    իրենց   մասնակցության, արդար  մրցապայքարի և  մեզ  բոլորիս  տոնական  տրամադրություն  պարգևելու  համար: CONIFA-2019-ի    Եվրոպայի   առաջնության   մեկնարկին  մենք  անծանոթ  էինք  միմյանց, բայց  ավարտին  մեք    հրաժեշտ  ենք   տալու, որպես  բարեկամներ: Թող    CONIFA-2019-ի    Եվրոպայի  ֆուտբոլի  առաջնության   պարգևած  ոգևորությունը     բոլորիս  մղի  նոր    հաղթանակների   և  հաջողությունների»,- ավելացրել  է  Գ.  Մարտիրոսյանը:
Նա  առաջնության    պետական  հանձնաժողովի  և  անձամբ  իր  անունից   շնորհակալություն  է  հայտնել  CONIFA-ի  ղեկավարությանը՝  ի  դեմս    նախագահ   Պեր-Անդերս  Բլինդի, Եվրոպայի  կոնֆեդերացիայի   նախագահ  Ալբերտո  Ռիսկոյին, կազմակերպիչներին, աջակիցներին, կամավորներին:
Հարավային  Օսիայի  հավաքականի   գլխավոր   մարզիչ    Կոչիև  Սասլան  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ մրցապայքարում  հաղթանակn  իրենց հեշտ  չի  տրվել, մանավանդ   եզրափակիչ  փուլում, բայց  իրենց  հաջողվել  է  հաղթել  և  դառնալ  CONIFA-2019-ի      չեմպիոն:
Նա  իր  խոսքում մասնավորապես  ասել է. «Մենք  համոզվել  ենք, որ  արցախցիները   շատ  են  սիրում   ֆուտբոլ:  Մենք  շնորհակալ  ենք  մեր  երկրպագուներին, ովքեր  մինչև  վերջին  պահը   մեզ  հետ  էին  և ոգևորում  էին    մեր թիմին: Արցախցիները  ընկերասեր  են, հյուրասեր, բարի  ու  կամեցող: Մենք  շնորհակալ  են   նրանց  և  Արցախից  հեռանում  ենք  լավ  տպավորություններով»: 
Ելույթներից  հետո  CONIFA-2019-ի Եվրոպայի  ֆուտբոլի  առաջնության     մրցանակների  հանձնման  պատիվը   տրվել  է    ԱՀ  պետական    նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանին, ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի   նախարար  Նարինե  Աղաբալյանին, CONIFA-ի Եվրոպայի  կոնֆեդերացիայի   նախագահ  Ալբերտո  Ռիսկոին  և  CONIFA-ի  համահիմնադիր  և  գլխավոր  քարտուղար  Սաշա  Դյուրկոպին:
CONIFA-2019-ի  Եվրոպայի  ֆուտբոլի  առաջնության   չեմպիոնի   գավաթը  նվաճել  է Հարավային  Օսիայի   հավաքկանը,  իսկ  փոխչեմպիոնի    գավաթը՝  Արևմտյան  Հայաստանի  հավաքականը, երրորդ  տեղում  է  Աբխազիայի թիմը:
Ստեփանակերտի  հանրապետական  մարզադաշտի ողջ  երկայնքով   կազմակերպվել  է    ավտոշքերթ, որից  հետո   Արցախի  ձայներ  երաժշտական  համույթը հանդես է եկել  երգերով:
Միջոցառմանը    ներկա  էր   ԱՀ   նախագահ  Բակո  Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ, ԱՀ  ԱԺ  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, պետական  այլ  այրեր, հյուրեր, ֆուտբոլասերներ  և  այլք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search