Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սարգիս Խալաֆյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սարգիս Խալաֆյանի ծննդյան օրն է. նա կդառնար 52 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սարգիս Խալաֆյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սարգիս Խալաֆյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սարգիս Խալաֆյանը ծնվել է 1967 թ.-ին, Երևանում: 1974-1984 թթ սովորել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում: Ավարտելուց հետո սովորել է Երևանի թիվ 20 արհեստագործական ուսումնարանում՝ ստանալով խոհարարի մասնագիտություն: 1985-1987 թթ ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: Որպես կամավոր՝ 1990-ականներին նույնպես մասնակցել է Արցախյան ազատամարտին, որից վերադարձել է երկրորդ կարգի հաշմանդամությամբ:
2016թ.-ի ապրիլին կամավոր մեկնել է ռազմաճակատ, ակտիվորեն մասնակցել մարտական գործողություններին՝ ցուցաբերելով խիզախություն և արիություն: Զոհվել է ապրիլի 4-ին մարտական դիրքը պաշտպանելիս:
Մերօրյա հերոսը «Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Փառապանծ մարտիկ» մեդալով, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի կողմից՝ «Ազատամարտիկ» մեդալով, «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի կողմից՝ «Հայոց արծիվ» մեդալով, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կողմից՝ «Մեծն Տիգրան» մեդալով, ստացել «Արաբո» հուշամեդալ: 2006 թ.-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: 2008 թ.-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով: Նույն տարում պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Հ․Ք․ Բաղրամյանի անվան» մեդալով:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search