Artsakhpress

Հարցազրույց

Ստեփանակերտում կկազմակերպվի «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով

Հունիսի 15-ին «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի կունենա Հայաստանում արևային էներգետիկայի առաջատար ընկերություններից մեկի՝ «Շտիգեն»-ի նախաձեռնած գործարար համաժողովը։

Ստեփանակերտում կկազմակերպվի «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով

Ստեփանակերտում կկազմակերպվի «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակիցը ընկերության ղեկավար Հայկ Շեկյանի հետ փորձել է պարզել միջոցառման նպատակը և ոլորտի զարգացման հեռանկարներն Արցախում։
-Պարո՛ն Շեկյան, կխնդրեի ներկայացնել համաժողովի նպատակը, ո՞վ և ինչու՞ պետք է մասնակցի միջոցառմանը։
-Նպատակն է նպաստել արևային էներգետիկայի ոլորտի սրընթաց զարգացմանը Արցախում՝ մեկ տանիքի տակ հավաքելով բոլոր շահագրգիռ կողմերին, որոշում կայացնողներին, մասնավորապես՝ պետական գործիչներին, ձեռնարկատերերին, էլ. ցանցերի ներկայացուցիչներին, բանկային համակարգի ներկայացուցիչներին:
Արևային էներգետիկայի զարգացման օրենսդրական փաթեթը բոլորովին վերջերս է ընդունվել Արցախում, և մարդիկ տեղեկացվածության պակաս ունեն, կան թե՛ գերագնահատված սպասումներ և թե՛ անհիմն սկեպսիս։ Անհրաժեշտ է այդ բացը լրացնել և ձևավորել ադեկվատ ընկալում։ Շատ կարևոր է մարդկանց իրական օրինակներով ցույց տալ արևային ներդրումների տնտեսական շահավետությունը և զերծ պահել սխալներից։
Մենք ներկայացնելու ենք տարիների ընթացքում մեր կուտակած փորձը իրական օրինակներով՝ հյուրանոցների, ռեստորանների, գործարանների, ձկնաբուծարանների, թռչնաֆաբրիկաների, գազալցակայանների, առևտրի կենտրոնների և այլ ոլորտի բիզնեսմեններին։
-Պարո՛ն Շեկյան, Ձեր հիմնադրած «Շտիգեն» ընկերությունը արդեն 8 տարի է, ինչ ներգրավված է արևային էներգետիկայի ոլորտում։ Ինչո՞ւ հենց հիմա որոշեցիք գալ Արցախ։
-Մենք նոր չենք գալիս Արցախ։ Վաղուց ենք այստեղ գործունեություն ծավալել, շփվել ենք երկրի ղեկավարության հետ՝ հորդորելով օր առաջ ընդունել վերոնշյալ օրենսդրական փաթեթը, ունենք կատարված աշխատանքներ։ Սակայն մի կողմից օրենսդրական կարգավորման, մյուս կողմից մեր առաջարկներից օգտվելու համար Արցախի ֆինանսական շուկայում շահեկան առաջարկների բացակայության պատճառով սահմանափակվում էինք բարեգործական ծրագրերով և մասնավոր հատվածում հատվածային քայլերով։
Արևային էներգետիկայի մասին օրենսդրական փաթեթի ընդունումն ու մեր ֆինանսական գործընկերոջ հետ համատեղ ներկայացվող վարկավորման առաջարկն այսօր որակապես այլ իրավիճակ է ստեղծում Արցախում արևային էներգետիկ ոլորտի զարգացման համար, որը և մտադիր ենք իրացնել։
-Հայտնի է, որ Արցախում էլեկտրաէներգիան ավելի մատչելի է, քան Հայաստանում։ Այս հանգամանքը չի՞ սահմանափակի Ձեր ընկերության նախագծերին Արցախում։
-Ընդհանրապես լավ կլիներ եթե էլեկտրաէներգիայի սակագները լինեին միասնական։ Իրականում էլեկտրաէներգիան Արցախում է ավելի թանկ։ 220Վոլտ լարման ցանցում 1 կՎտժ էլեկտրաէներգիան Արցախում արժի 49 դրամ ցերեկային և 44 դրամ գիշերային ժամերին, իսկ Հայաստանում՝ համապատասխանաբար 45/35 դրամ/կվտժ։ Պարզապես այստեղ բնակչության համար էլեկտրաէներգիայի գինը սուբսիդավորովում է, և մարդիկ վճարում են 25 դրամ/կվտժ։
Բնականաբար, էժան սուբսիդավորված սակագինը դժվարացնում է բնակչության հատվածում աևային էլեկտրակայանների արագ տարածումը, սակայն արևային ջրատաքացուցիչները մնում են առավել քան պահանջված, դրանց հետգնման ժամկետը կկազմի 3-4 տարի և կծառայեն ավելի քան 20 տարի։
Հավելեմ, որ սուբսիդավորված 24 դրամ/կվտժ ծախսը վճարում է երկրի բյուջեն, այսինքն՝ հարկատուն։ Մեր տեղադրած յուրաքանչյուր արևային էլեկտրակայան կրճատում է այդ ընդհանուր ծախսը։ Իմ կարծիքով՝ սուբսիդավորման այս մոտեցումը պետք է տնտեսական և սոցիալական քաղաքականության արդյունավետության տեսանկյունից վերանայել, եթե մենք մարդկանց հնարավորություն տանք մատչելի վարկերով արևային կայաններ տեղադրել (այսօրվա էլ. էներգիայի ծախսի սուբսիդավորման 1-2 տարվա ֆոնդն ուղղելով արևային կայանների վարկային տոկոսների սուբսիդավորմանը կամ ձևավորեինք ռազմավարական ծրագրերի վարկավորման շրջանառու ֆոնդ) իրենց տանիքներին և օգտագործել իրենց անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակն արդեն առանց սուբսիդիաների։
Արդյունքում հարկատուների հետագա վճարումները կազատվեն պաշտպանական, տնտեսական և այլ կարևոր նպատակների համար։ Ինչ վերաբերվում է բիզնեսներին, ապա, ինչպես նշեցի, այստեղ էլենտրաէներգիան ավելի թանկ է և արևային կայանների տեղադրումը նույնիսկ ավելի շահեկան է։
-Ստեփանակերտից Երևան երթևեկելիս ճանապարհամերձ գյուղերի կտուրներին կարելի է տեսնել մեծ թվով արևային սարքեր՝ Ձեր ընկերության ապրանքանշանով։ Քանակից կարելի է եզրակացնել, որ դրանք մատչելի են։ Արդյո՞ք այդ սարքերը կարող է իրեն թույլ տալ Արցախի միջին բնակիչը։
-Այդ գյուղերը մենք անվանում ենք Արևային համայնքներ։ Այնտեղ բնակչության կեսից ավելին անցել է արևային էներգետիկայի։ Շտիգեն արևային ջրատաքացուցիչները, որ տեսել եք մեր Արևային համայնքներում, կամ գյուղացիների ասած Շտիգենները, շատ մատչելի են, մի լավ բջջային հեռախոսից ավելի էժան։ Ի տարբերություն հեռախոսի, այդ սարքերը տարեկան խնայում են միջինում 100000 դրամ և բարձրացնում ընտանիքի կյանքի որակը՝ տան կինն ունի անընդհատ տաք ջուր բոլոր կենցաղային կարիքները հոգալու համար, իսկ գյուղերում այս բարիքը միշտ չէ հասանելի։ Դրանք կարելի է ձեռք բերել ինչպես կանխիկ, այպես էլ ապառիկ վարկով՝ ընդ որում վարկի ամսական մարման չափն ավելի փոքր է լինելու սարքի ապահոված խնայողությունից։ Ապառիկը մարելուց հետո ընտանքիը տաք ջուր կստանա լիովին անվճար, դեռ 10-15 տարի։ Ես վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում նույն պատկերը տեսնելու եք նաև Արցախում՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Հադրութ և այլ ուղղությունների վրա։
Հիշեցնենք, որ «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնած «Արևային Արցախ» խորագրով համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ զանագահարելով 041 19 28 18 հեռախոսահամարին:
 Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search