Artsakhpress

Սփյուռք

Կարսի ադրբեջանցի ուսանողները հայերի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել

Կարսի «Կովկասի համալսարանի» ադրբեջանցի ուսանողները բողոքի գործողությունների են դիմել հայկական պատվիրակության՝ Կարսի քաղաքապետարան կատարած այցերի կապակցությամբ:

Կարսի ադրբեջանցի ուսանողները հայերի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել

Կարսի ադրբեջանցի ուսանողները հայերի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշենք, որ նախօրեին Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Կարսի քաղաքապետարան, հայտնում է yerkir.am-ը:
Կարսի այգիներից մեկում հավաքված ադրբեջանցի ուսանողներն իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքապետարանին` հիշեցնելով  Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունը, որի ընթացքում, նրանց պնդմամբ, «հազարավոր քաղաքացիներ և անպաշտպան տեղացի քրդեր ու ադրբեջանցիներ են սպանվել»: Նրանք վերոհիշյալ հայտարարությամբ փորձել են քրդերին տրամադրել հայերի դեմ:
Ադրբեջանցի ուսանողներից մեկը, խոսելով թուրք-ադրբեջանական եղբայրության մասին, նշել է, որ ադրբեջանցիները Թուրքիայի կողքին են եղել նաև 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ:
Բողոքի ակցիայի հեղինակները հիշեցրել են Կարսի քաղաքապետ Այհան Բիլգեին, թե ինչպես էր նա ընտրվելուց հետո հայտարարում, որ Կարսում հաղթել է «ադրբեջանական, թուրքական և քրդական եղբայրությունը», մինչդեռ հիմա հայկական պատվիրակության անդամներին է ընդունում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search