Artsakhpress

Տնտեսական

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՏՄ-ում էներգետիկ ռեսուրսների ոչ խտրական գնագոյացման հարցի լուծման համար ջանքերն ակտիվացնելու կարիք է տեսնում

Հայաստանը, ստանձնելով ԵԱՏՄ-ի նախագահությունը, հնարավորություն ստացավ ոչ միայն ազդել կառույցի օրակարգի ձևավորման վրա, այլ նաև առաջ մղել Հայաստանի առաջնահերթությունները:

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՏՄ-ում էներգետիկ ռեսուրսների ոչ խտրական գնագոյացման հարցի լուծման համար ջանքերն ակտիվացնելու կարիք է տեսնում

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՏՄ-ում էներգետիկ ռեսուրսների ոչ խտրական գնագոյացման հարցի լուծման համար ջանքերն ակտիվացնելու կարիք է տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որպես առաջնահերթություն պետք է ակտիվացել ջանքերը՝ էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներին նման տեսակետ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
 
«Ստանձնելով միության նախագահությունը՝ Հայաստանը հնարավորություն ստացավ ոչ միայն ազդել կառույցի օրակարգի ձևավորման վրա, այլ նաև առաջ մղել Հայաստանի առաջնահերթությունները՝ լինելով ավելի նախաձեռնող, նպաստել ինչպես կառույցի զարգացմանը, այնպես էլ դրա միջոցով ընդլայնել Հայաստանի հնարավորությունները: ՀՀ վարչապետը 2019-ի հունվարին ներկայացրեց Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ թվային օրակարգը, ընդհանուր էլեկտրաէներգետիկ և նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձևավորումը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումն ու դիվերսիֆիկացումը և այլն: Կանգ առնելով մի քանի առաջնահերթության վրա՝ կուզեմ ընդգծել հետևյալը՝ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»,-ասաց նախարարը:
 
Մնացականյանի կարծիքով՝ նախորդ տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կայացած լինելը, հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևոր որոշումներ: Նրա կարծիքով՝ վերջին 5 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն չնայած առաջին տարիների դժվարություններին ներկայումս ցույց է տալիս փոխադարձ առևտրի համոզիչ աճ: 2018-ին ԵԱՏՄ երկրներում գրանցվել է տնտեսական ցուցանիշների էական աճ, 2017-ի համեմատ ներքին առևտուրն աճել է 9.2 տոկոս, երրորդ երկրների հետ՝ 18.8 տոկոսով, ապրանքների արտահանումը 26.8 տոկոսով: Նախարարի կարծիքով՝ անցյալ տարիների ընթացքում միության անդամ երկրներն արել են ընդհանուր գործ՝ նպատակ հետապնդելով կյանքի կոչել նորարարական ամբիցիոզ և առաջնային ծրագրեր, որի ժամանակ տեղի են ունեցել միության անդամ բոլոր երկրների դիրքորոշումների համադրում և կայացվել են փոխադարձ ընդունելի որոշումներ:
 
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին: ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search