Artsakhpress

Ռազմական

ՊԲ-ում անց է կացվել հրամանատարաշտաբային զորավարժություն

Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված ՊԲ միավորումներից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որն իրականացվել է միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի ղեկավարությամբ:

ՊԲ-ում անց է կացվել հրամանատարաշտաբային զորավարժություն

ՊԲ-ում անց է կացվել հրամանատարաշտաբային զորավարժություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Հրամանատարաշտաբային զորավարժության տեղազննման և փոխգործակցության աշխատանքներին հետևել և համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
Անցկացվող զորավարժությունները նպատակ ունեն բարձրացնելու մասնակից զորամասերի շտաբների ներդաշնակվածությունը` մարտական գործողությունների նախապատրատման և վարման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել սպաների, հրամանատարների ու ներգավված ստորաբաժանումների գործնական ունակությունները ժամանակակից մարտում զորքերի անընդհատ ղեկավարման և ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների  փոխգործակցության իրականացման գործում:
«Միավորման ենթակա երկու զորամասերի հետ անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ընդգրկված է ողջ անձնակազմը: Զորավարժությունը անցկացվում է ըստ փուլերի, որից հետո կլինի արդյունքների ամփոփում և կտրվի ընդհանուր գնահատական: Այս պահի դրությամբ` կարելի է ասել, որ նախնական արդյունքները գոհացնող են և մենք հասել ենք զորավարժության անցկացման նպատակներին»,- մեզ հետ զրույցում ասաց  միավորման հրամանատար, գնդապետ Կ. Շաքարյանը:                         
Զորավարժությունների հիմնական նպատակներից է նաև ստուգել հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում միավորման ենթակա զորամասերի ՙբարձր՚ աստիճանի մարտական պատրաստականության բերման պլանի իրատեսությունը, միաժամանակ կատարելագործելով անձնակազմի դաշտային վարժվածությունն ու առաջադրված մարտական խնդիրների արդյունավետ և ժամանակին կատարման ունակությունները:
«Զորամասերի հետ անցկացվող նմանատիպ զորավարժությունները  միտված են բարձրացնելու հրամանատարության և ենթակա զորքերի դաշտային վարժվածության մակարդակն ու ևս մեկ անգամ ճշտելու մարտական խնդիրները, հատկապես` տեղանքում աշխատանքները իրականացնելու ժամանակ, որի հիմքում ընկած է բոլոր զորատեսակների համագործակցությունը` առաջադրված մարտական խնդիրների արդյունավետ և ժամանակին կատարման համար: Ենթակա բոլոր ստորաբաժանումները սահմանված ժամանակահատվածում կարողացել են գործել ճիշտ և նպատակային, ինչի շնորհիվ ունենք դրական արդյունքներ: Մենք շեշտը դրել ենք ժամանակացույցերի կրճատման վրա, ինչը մեզ հաջողվել է»,- համոզված է միավորման շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը:
Հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված, մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանի խոսքով, զորավարժության անցկացման ժամանակ ենթակա ստորաբաժանումները գործել են ինքնուրույն և համաձայն իրենց մարտական հաշվարկի: Իսկ որոշ հարցեր ճշտվել և ժամանակի ընթացքում գտել են իրենց լուծումները: «Զորավարժության անցկացման ժամանակ մարզվում է ողջ անձնակազմը, ստուգվում են զորքերի մարտունակությունն ու մասնագիտական ունակությունները: Այն ունի նաև ուսումնական նպատակներ  և կարելի ասել, որ հասել ենք այդ նպատակներին: Համոզված եմ, որ զորամասը այսուհետ ավելի բարձր մարտունակությամբ է շարունակելու  իրականացնել պետական սահմանի անվտանգության հուսալի պաշտպանությունը»,-կարևորելով անցկացվող զորավարժությունները, նշեց զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը:
Հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում ներգրավված  զորամասերի մարտունակությունը ապահովող ստորաբաժանումների պատասխանատուները հանդես են եկել համապատասխան զեկույցներով, ըստ որոնց կարելի է վստահորեն նշել, որ զորավարժությանը ներգավված զորամասերն ու ստորաբաժանումները, շնորհիվ բարձր մարտական պատրաստվածության և անձնակազմի մասնագիտական գիտելիքների ու նվիրվածության, ունակ են հուսալիորեն պաշտպանել իրենց վստահված պետական սահմանի անվտանգությունն ու հուսալի պաշտպանությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search