Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայում պահանջում են վերանորոգել Կիլիկիայի հայ թագավոր Օշինի դղյակը

Ներկայիս Թուրքիայի Մերսին նահանգի Չամլըյայլա գավառում ավերակ վիճակում գտնվող Կիլիկիայի հայկական Օշինի դղյակը  վերականգման կարիք ունի:

Թուրքիայում պահանջում են վերանորոգել Կիլիկիայի հայ թագավոր Օշինի դղյակը

Թուրքիայում պահանջում են վերանորոգել Կիլիկիայի հայ թագավոր Օշինի դղյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է Akunq.net–ը: Հայկական միջնադարյան դղյակը 10-րդ և 11-րդ դարերում հայերի կողմից գործածվել է պաշտպանական նպատակներով, սակայն ներկայում ավիրված վիճակում է: Տեղի բնակիչներն անհանգստանում են, թե դղյակը շուտով լիովին կվերանա:
Թուրքիայի քաղաքացիները պահանջում են վերականգնել այն` զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով: Այսպես, Անկարայից Ադանա այցելած Իզզեթ Քյոքենը նշել է. «Ամրոցը ողբալի վիճակում է գտնվում: Երեխաներս ցանկացան տեսնել այն, բերեցի, բայց լրիվ քանդված է: Վախենում եմ ներս մտնել: Անհանգստանում եմ, թե երեխաներիս վրա քար կընկնի»:
Ընտանյոք հանդերձ ամրոցը տեսնելու եկած Սյուլեյման Քարաբելենն էլ պահանջել է, որ վերանորոգման աշխատանքները հնարավորինս շուտ սկսեն:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search