Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն: