Artsakhpress

Հասարակական

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը (տեսանյութ)

ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ընդունել է, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը (տեսանյութ)

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՊատժամիջոցներին անցնելու պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման գործարքն է,  գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
«Մտահոգություններ ԱՄՆ-Թուրքիա դաշինքի վերաբերյալ» անվամբ օրինագիծն ընդունվել է միաձայն։ Դրանով ամերիկյան իշխանություններին առաջարկվում է CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական ՀՕՊ համակարգերից։ Նույն օրինագծով առաջակվում է նաև վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Օրինագիծը կազմվել և ներկայացուցիչների պալատ է ներկայացվել հանրապետական և դեմոկրատական սենատորների կողմից:
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է այդ օրինագծի ընդունումը՝ դրան տալով «սպառնալիքների լեզու» որակումը։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ հիշյալ օրինագիծը հակասում է թուրք-ամերիկյան «բարեկամական հարաբերություններին»։

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search