Այս գիշեր իսրայելցի զինվորականների և Պաղետինի ազգային վարչակազմի ուժային կառույցների աշխատակիցների միջև Հորդանան գետի արևմտյան ափին փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Իսրայելի զինվորականների և պաղեստինցի ուժայինների միջև այս գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Նաբլուս քաղաքում ահաբեկչական տարրերի ձերբակալության նպատակով անցկացվող գործողության ժամանակ: Իսրայելական բանակի տվյալներով՝ մեկ գիշերվա մեջ Հորդանանի արևմտյան ափին զանգվածային անկարգություններին մասնակցության և ահաբեկչական գործունեության համար կասկածվող 18 պաղեստինցի է ձերբակալվել, հայտնում է Tert.am-ը:
Իսրայելը հայտնել է, որ իր կողմից զոհեր չկան, և պարզաբանել, որ իսրայելցի զինվորականներն ուժայիններին որոնվող գրոհայինների հետ են շփոթել: Իշխանությունները խոստացել են դեպքի առնչությամբ հետաքննություն սկսել:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ փոխհրաձգության հետևանքով Պաղեստինի կանխարգելիչ անվտանգության ծառայության սպա է վիրավորվել: