Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

ՄՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով օրակարգ բերված օրինագիծը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԸնդունված օրինագիծը կրում է «ԱՄՆ-Թուրքիա դաշինքին ուղղված անհանգստությունների արտատահայտում» վերնագիրը: Միաձայն ընդունված օրինագծում առաջարկվում է կիրառել ԱՄՆ-ի թշնամիների դեմ ուղղված CAATSA («Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենք) պատժամիջոցները, ինչպես նաև վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը: Օրենքը վերաբերում է նաև Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին. հաղորդում է yerkir.am-ը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է այս որոշմանը` նշելով, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արմատավորված բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետ այս օրինագիծը ոչ մի աղերս չունի և անընդունելի են Թուրքիայի արտաքին քաղաքականության ու դատական համակարգի վերաբերյալ այդ անհիմն և անօրինական գնահատականները:
«Միշտ նշում ենք, որ բարեկամ և դաշնակից երկրների միջև տարակարծություն առաջանալու դեպքում ամենաազդեցիկ ուղին երկխոսությունն է և երկրների ինքնիշխանությանը հարգանք ցուցաբերելն է: Դրա փոխարեն ոչ մի կապ չունեցող և փոխադարձ վտահությունը բարձրացնելուն չծառայող որոշումներ ընդունելը, սպառնալիքի և պատժամիջոցների լեզվով շարունակել խոսելն անընդունելի է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search