Artsakhpress

Հասարակական

ԱՀ ԿԳՍ նախարարն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի ուսանողներին

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն այսօր ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի «Heritage Club»-ի (Մշակույթի կենտրոն) ուսանողների պատվիրակությանը:

ԱՀ ԿԳՍ նախարարն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի ուսանողներին

ԱՀ  ԿԳՍ  նախարարն   ընդունել   է  Բեյրութի  Հայկազյան համալսարանի  ուսանողներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀանդիպման  ընթացքում   Ն.  Աղաբալյանն   ուսանողներին  է  ներկայացրել  Արցախի  կրթական  համակարգի   գործունեությունը, խոսել  Հայկազյան  և   Արցախի  պետական  համալսարանների,  ինչպես  նաև   արցախյան   գյուղերի դպրոցների  հետ  համագործակցության   մասին, ներկայացրել  մի  շարք  առաջարկություններ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  նախարարն    ասել է, որ  ամիսներ  առաջ  ԱրՊՀ-ում   կայացել  է  Հայկազյան համալսարանի  հայագիտական     հանդեսի  շնորհանդեսը, որի   ժամանակ    ստորագրվել  է   հուշագիր՝  երկու  համալսարանների  միջև  կապերն  էլ ավելի  սերտացնելու նպատակով: Հայկազյան համալսարանի «Heritage Club»-ի ուսանողների  այցը   հենց    այդ    հուշագրի  շրջանակներում  է  իրականցվել:
«Մեր  համագործակցությունն  արդեն  սկսվել  է,  և  մենք  շահագրգռված ենք այն  խորացնելու, որովհետև  Հայկազյան համալսարանը  Սփյուռքի  մեր  միակ   պետական   ճանաչում  ունեցող    հայկական   համալսարանն  է: Համագործակցության  ծրագրերը  կարող  են  շատ տարբեր  լինել:  Վստահ  եմ, որ   հաջորդելու են  նոր   ծրագրեր՝  փոխայցելություններ, ուսանողների  և  դասախոսների   փորձի փոխանակումներ»,- ավելացրել  է  նախարարը:
Բեյրութի Հայկազյան համալսարանի  ուսանողական գրասենյակի  տնօրեն  Ռազմիկ  Գաբրիելյանի  խոսքով՝   իրենց  այցի  նպատակն է    օժանդակել  Արցախին:
«Մեր  համալսարանի  «Heritage Club»-ի ուսանողները  «Արցախի  հետ  կամուրջներ  հիմնել»  ծրագրի  շրջանակներում այս  անգամ    1000 գիրք   ենք     նվիրաբերել   Արցախի  պետական   համալսարանին  և  ԱՀ  արտաքին  գործերի  նախարարությանը.  ծրագիրը շարունակական է  լինելու:   Մենք  շատ  ուրախ ենք, որ  գտնվում  ենք  Արցախում   և  հանդիպումներ  ունենում  ԱրՊՀ  ուսանողների  և  մի  շարք   նախարարությունների    ղեկավարների  հետ: Մեր   պատվիրակությունն   Արցախ  է   այցելել   4   օրով,  և   այս  օրերի  ընթացքում  մենք   այցելում ենք  պատմամշակութային  վայրեր, ևս  4  ճր շրջելու  ենք  Մայր  Հայաստանով»,-մասնավորապես ասել է  Ռ. Գաբրիելյանը:
Անդրադառնալով  ԱՀ    ԿԳՍ  նախարարի  հետ   հանդիպմանը՝   նա  նշել  է, որ   քննարկվել  են  մի  շարք  հարցեր, որոնք  պետք  է   ուսումնասիրել  և    առաջնահերթ   ծրագրերին   ընթացք  տալ: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը

Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Search