Artsakhpress

Քաղաքական

ԼՂ հարցում ՌԴ-ի դերակատարումը նշանակալի է և ակտիվ, բայց այն չի կարող փոխարինել հակամարտության կողմերի դիրքորոշմանը. դեսպան

Ռուսաստանը շատ կարևոր և նշանակալի դերակատարում ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ հիմնվելով այն հարաբերությունների վրա, որոնք կապում են ՌԴ-ին ՀՀ-ի հետ` որպես ռազմավարական դաշնակցի, և Ադրբեջանի հետ, որը ՌԴ-ի վաղեմի գործընկերն է:

ԼՂ հարցում ՌԴ-ի դերակատարումը նշանակալի է և ակտիվ, բայց այն չի կարող փոխարինել հակամարտության կողմերի դիրքորոշմանը. դեսպան

ԼՂ հարցում ՌԴ-ի դերակատարումը նշանակալի է և ակտիվ, բայց այն չի կարող փոխարինել հակամարտության կողմերի դիրքորոշմանը. դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է yerkir.am-ը:
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից է, ըստ այդմ՝ ձեռնարկում է կոորդինացված քայլեր մյուս համանախագահող երկրների հետ ԼՂ հարցում, բայցև առանձին քայլեր է կատարում: «Գիտեք, որ վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հավաքել էր իր գործընկերներին ՀՀ-ից և Ադրբեջանից, այնտեղ էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այսինքն՝ այս մեխանիզմները կան, դրանք աշխատում են: Ռուսաստանը հստակ գիծ է բռնել այս հարցում, այն է՝ մենք կողմնակից ենք, որ չլինի էսկալացիա, որի համար ձեռնարկում ենք բոլոր քայլերը, որպեսզի հաստատվի կայուն բանակցային գործընթաց: Բնականաբար, հարցի վերջնական լուծումը պետք է լինի հակամարտության կողմերի որոշումը: Եվ այստեղ, կարծում եմ, պետք է հավասարակշիռ մոտենալ ՌԴ-ի դերակատարմանը, որը նշանակալի է, ակտիվ, բայց այն չի կարող փոխարինել կողմերի դիրքորոշմանը: Մեր խնդիրն է աջակցել, և այն մեխանիզմները, հնարավորությունները, որոնք մենք ունենք, ամբողջապես օգտագործում ենք, բայց ասել, որ ամեն ինչ կախված է ՌԴ-ից, դա այնքան էլ ճիշտ չէ»,- նշեց դեսպանը:
 
Սերգեյ Կոպիրկինը վստահեցրեց՝ ՌԴ-ն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, երկրորդ՝ տարածաշրջանում իր գործողություններով փորձել է այնպես անել, որ չստեղծվի մի իրավիճակ, որը կհանգեցնի ռազմական էսկալացիայի: «Երրորդ՝ Ռուսաստանը, լինելով ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը, շատ բան է անում, որ ՀՀ-ն իրեն անվտանգ զգա»,- հավելեց դեսպանը՝ շեշտելով, որ երկու երկրների ռազմատեխնիկական հարաբերությունները բավականին հաջողությամբ զարգանում են, և որ իր խոսքերը հաստատում է նաև Գյումրիում ռուսական բազայի գործունեությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը

Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Search