Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 24 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԲագրատ Ալեքսանյանը ծնվել է 1995 թ.-ին, Երևանում: Իր ծնողների, եղբոր` Սամվելի հետ Մոսկվայում է ապրել, բայց 2013 թվականին թողել է մոսկովյան աշխատանքն ու վերադարձել Հայաստան՝ պարտքը կատարելու:
Բանակ զորակոչվել է 2014 թ.-ի հուլիսի 18-ին: Բագրատը փոքր տարիքից ստեղծագործում էր: Երազանքն էր ունենալ սեփական բանաստեղծությունների ժողովածու։ Նրա «Վերադարձ. այսօրվանից դու ազատ ես» վերնագրով բանաստեղծական ժողովածուն առաջին անգամ տպագրվել է 2017 թ.-ի ապրիլի 1-ին` ապրիլյան պատերազմի տարելիցին ընդառաջ: Գրքի վերահրատարակված տարբերակում ներառվել են նաև հերոսի ռուսերեն բանաստեղծությունները, ինչպես նաև զինվորի օրագրեր: Բագրատ Ալեքսանյանը գրում էր հայրենիքի, ծնողների, սիրո ու բնության մասին:

2016թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում արիաբար մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search