Artsakhpress

Քաղաքական

Սահմանադրության փոփոխության շուրջ արվող առաջարկները դեմ են նույն Սահմանադրության մի շարք հոդվածների. Վարդգես Բաղրյան

Օրենքի սահմաններում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը չի կարող ինքնիշխանությանը սպառնացող վտանգ պարունակել, բայց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված նախաձեռնող խմբի առաջարկը խնդրահարույց է այնքանով, որ դուրս է օրենքի շրջանակներից և հակասության մեջ է մտնում Սահմանադրության ուրիշ հոդվածների հետ:

Սահմանադրության փոփոխության շուրջ արվող առաջարկները դեմ են նույն Սահմանադրության մի շարք հոդվածների. Վարդգես Բաղրյան

Սահմանադրության փոփոխության շուրջ արվող առաջարկները դեմ են նույն Սահմանադրության մի շարք հոդվածների. Վարդգես Բաղրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը:
«Առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը առաջացնում է մի շարք հարցեր: Օրինակ` եթե քաղաքացին վերջին 10 տարիներին ապրել է Հայաստանում և իրավունք ունի առաջադրվելու որպես Արցախի նախագահի թեկնածու, այդ մարդը, ըստ ամենայնի, իրավունք պետք է ունենա նաև ընտրելու: Մյուս կողմից, եթե ՀՀ քաղաքացին իրավունք ունի այստեղ ընտրվելու, արդյո՞ք ԱՀ քաղաքացին իրավունք ունի ընտրվելու ՀՀ-ում: Իմ պատկերացմամբ` կան կազուսներ հակասություններ են առկա Սահմանադրության այլ կետերի հետ»,- նշել է Վ. Բաղրյանը:
Պատգամավորը գտնում է, որ սադրանքները բացառել չի կարելի, սակայն պետք է հուսալ, որ գործը դրան չեն հասնի, քանի որ ընտրությունները ոչ թե պառակտիչ, այլ ամրացնող դեր պետք է ունենան:
«Ենթադրենք ստորագրությունների պահանջվող քանակը հավաքվել է: Ազգային ժողովի կանոնակարգի 80-րդ հոդվածով` օրենքի նախագիծը պետք է անցնի երկու ընթերցում: Առաջին ընթերցմամբ եթե Ազգային ժողովը 22 և ավելի ձայնով հավանություն է տալիս, օրենքի նախագիծն ուղարկվում է Գերագույն դատարան: Գերագույն դատարանի մերժման դեպքում օրինագիծը դուրս է գալիս շրջանառությունից, իսկ եթե դրական եզրակացությամբ վերադարձվում է Ազգային ժողով, Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ արտահայտում է իր վերաբերմունքը: Եթե ամեն ինչ կատարվի օրենքի շրջանակներում, չեմ կարծում, որ որևէ խնդիր կառաջանա: Սակայն անընդունելի եմ համարում ցանկացած քայլ, որը կարող է խարխլել մեր պետության հիմքերը, թուլացնել մեզ և հասարակության մեջ խմորումներ առաջացնել: Երկիրը ցնցումների տանելու շռայլություն թույլ տալու իրավունք մենք պարզապես չունենք: Հուսով եմ` կհաղթի բանականությունը, և սադրանքների որևէ մեկը չի դիմի»,- ավելացրել է Վ. Բաղրյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search