Հայաստան այցելող ռուսաստանցիների թիվն աճել է:
Հայաստան այցելող ռուսաստանցիների թիվն աճել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հետևում է ТурСтат վերլուծական գործակալության տվյալներից, փոխանցում է tert.am-ը:
Գործակալությունը կազմել է 2019թ.-ի առաջին եռամսյակում ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների ցանկը, որում դեպի Հայաստան կատարված ուղևորությունները 94 000-ի են հասել: Այս ցուցանիշը 19%-ով բարձր է անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ:
Ռուսաստանից դեպի ԱՊՀ ու հետխորհրդային երկրներ արտագնա տուրիզմը 2019թ.-ի առաջին եռամսյակում աճել է նաև Ղազախստանում՝ 1%-ով, Ուզբեկստանում՝ 44%-ով, Տաջիկստանում՝ 4%-ով, ինչպես նաև Վրաստանում՝ 28%-ով, մինչդեռ դեպի Ադրբեջան ուղևորությունները կրճատվել են 12%-ով: