Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն հրապարակել Է անօդաչուների օգտագործման կանոնների առաջին ժողովածուն

Եվրամիությունը հրապարակել Է անօդաչու թռչող սարքերի օգտագործման կանոնների առաջին ժողովածուն:

ԵՄ-ն հրապարակել Է անօդաչուների օգտագործման կանոնների առաջին ժողովածուն

ԵՄ-ն հրապարակել Է անօդաչուների օգտագործման կանոնների առաջին ժողովածուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ 70-Էջանոց փաստաթուղթը հունիսի 11-ին հրապարակված Է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում եւ հակիրճ շարադրված Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) կայքում:

Կանոններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ին եւ կգործեն մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ կարգավորիչ փաստաթղթերի ավելի հանգամանալի ժողովածուի մշակումը: 

«Դրոնների օպերատորները պարտավոր են գրանցվել, եթե կառավարում են այնպիսի սարքեր, որոնք մարդու հետ բախվելիս կարող են 80 ջոուլ կինետիկական Էներգիայով հարված հասցնել, ինչպես նաեւ որոնց օգտագործումը կարող Է սպառնալիք ներկայացնել անհատական տվյալների եւ անձի գաղտնիքի անվտանգության, հասարակական անվտանգության կամ շրջակա միջավայրի համար»,-ասված Է փաստաթղթում:

Տեքստում պարզաբանումներ են ներկայացված առ այն, որ պարտավոր են գրանցվել ավելի քան 250 գրամ մեկնարկային զանգվածով դրոնները, այն սարքերը, որոնք պատկեր կամ ձայն գրանցելու տեխնիկական հնարավորություն ունեն, ինչպես նաեւ այն դեպքում, եթե թռիչքի երթուղին անցնում Է մարդկանց զանգվածային կուտակումների գոտիներով: Փաստաթուղթը նաեւ սահմանում Է, որ նման դրոնները կարող են կառավարել միայն 16-ից բարձր տարիքի անձինք: Պահանջներից եւս մեկը դրոնների ստույգ նույնականացման առկայությունն Է, որն անհրաժեշտության դեպքում պետք Է դրանց տիրոջը պարզելու հնարավորություն տա: 

Անօդաչուների վերաբերյալ եվրոպական կանոնների առաջին ժողովածուն նախնական փաստաթուղթ Է, որ չի սահմանում օպերատորների գրանցման կոնկրետ ընթացակարգերը կամ այն կոնկրետ միջոցները, որոնք պետք Է ձեռնարկվեն բուն դրոնների նույնականացման համար: Այժմ հրապարակված փաստաթղթի հիման վրա ԵՄ-ի երկրները եւ Եվրահանձնաժողովը կշարունակեն մշակել ԵՄ-ի օդային տարածությունում անօդաչուների օգտագործման գործնական պահանջներն ու կարգավորման ընթացակարգերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search