Artsakhpress

Սփյուռք

Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ փրկելով ընկերոջը

ՌԴ Սամարա քաղաքում նախօրեին խեղդվել է Տիգրան անունով 17-ամյա դպրոցականը, որն ընկերների՝ Ալեքսանդրի և Աշոտի, ինչպես նաև նրա 14-ամյա զարմիկի հետ հանգստանալիս է եղել Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում:

Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ փրկելով ընկերոջը

Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ փրկելով ընկերոջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է, որ «Комсомольская правда. Самара» կայքը, Տիգրանը նետվել է փրկելու ընկերոջ զարմիկին, որն սկսել է խեղդվել: Տղային հաջողվել է փրկել: Մինչ ափ նրան հասցրել է մյուս ընկերը՝ Ալեքսանդրը, սակայն քիչ անց Տիգրանը նույնպես սկսել է խեղդվել, փոխանցում է tert.am-ը:
Աղբյուրը նշում է, որ պատանիները ջրում խաղալիս են եղել և հեռացել են լողափի սահմաններից, որտեղ անմիջապես քարափն է սկվում: Նրանցից երեքն սկսել են խեղդվել, երկուսին հաջողվել է երկել, իսկ Տիգրանին՝ ոչ:
Փրկարարների խոսքով՝ ողբերգական իրադարձության վայրում ավազ էին արդյունահանում, ինչից հետո այդտեղ թեքություն ունեցող փոս է առաջացել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search