Artsakhpress

Միջազգային

Տոկաեւն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթած Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը երդում Է տվել Է հանրապետության ժողովրդին եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:

Տոկաեւն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Տոկաեւն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստիվ պահպանել Ղազախստանի Սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վրա դրված բարձր պարտականությունները»,- ասել Է նա հունիսի 12-ին մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում: Ղազախստանում թվով վեցերորդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ դրանցում ձայների 70,96 տոկոս արդյունքով հաղթանակ Է տարել Տոկաեւը, որին առաջադրել Էր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գլխավորած Nur Otan կուսակցությունը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search