Artsakhpress

Սպորտ

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Եվրոպական խաղերից առաջ ձեռքի կոտրվածք է ստացել

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը ձեռքի կոտրվածք է ստացել:

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Եվրոպական խաղերից առաջ ձեռքի կոտրվածք է ստացել

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Եվրոպական խաղերից առաջ ձեռքի կոտրվածք է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդուհանդերձ, 22-ամյա մարզիկն ու իր մարզիչը՝ Արմեն Գյոզալյանը, ամեն ինչ կանեն՝ Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցելու համար:
Այս մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչը:
«Երկու օր առաջ ենք վերադարձել մրցումներից, Էդգարի ձեռքը կոտրված է:
Մեր լավագույն բժիշկը՝  Դավիթ Մոսինյանն ամեն ինչ արել է: Մոսկվայում կատե ենք անցկացրել, ձեռքը գիպսի մեջ է, բայց հուսանք ամեն ինչ լավ կլինի:
Շուտով պետք է գիպսը փոխենք, որպեսզի լավագույնս կարողանա մասնակցել Եվրոպական խաղերին: Էդգարը մարտիկի բնավորություն ունի, դրա մասին միշտ եմ շեշտել: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի լավագույնս մասնակցենք ու ինչու ոչ նաև մեդալ նվաճենք»,- armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Գյոզալյանը Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի ընթացքում:
Խոսելով Ստեփանյանի առողջական վիճակի մասին՝ հավաքականի գլխավոր մարզիչը կոչ է արել չհուսահատվել.
«Այդ գիպսով Էդգարը մարզումներ է անցկացնում: Օրվա մեջ բազմաթիվ անգամներ ասում է. «Ընկեր Արմեն, անպայման մասնակցելու եմ»:
Հիշեցնենք՝ Եվրոպական երկրորդ խաղերը կկայանան Բելառուսի մայրաքաղաքում այս տարվա հունիսի 21-ից 30-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 9 դեպք

Search