Artsakhpress

Միջազգային

Ճապոնիայի վարչապետը 40 տարում առաջին անգամ այցով Իրան է մեկնում

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի սկսում է Իրան պաշտոնական այցը, որի ժամանակ կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, ինչպես նաեւ իսլամական հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ:

Ճապոնիայի վարչապետը 40 տարում առաջին անգամ այցով Իրան է մեկնում

Ճապոնիայի վարչապետը 40 տարում առաջին անգամ այցով Իրան է մեկնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սա 1978 թվականից ի վեր Ճապոնիայի վարչապետի առաջին ուղեւորությունն է Իրան, փոխանցում է news.am-ը:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան նշել է, որ այցը նվիրված է նաեւ Տոկիոյի եւ Թեհրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90-ամյակին: Ինքը՝ Աբեն հայտարարել է, որ Իրան այցելության ժամանակ հույս ունի ամրապնդել այս երկրի հետ բարեկամական հարաբերությունները:
Այցի նախաշեմին Ճապոնիայի վարչապետը հեռախոսային խորհրդակցություններ է անցկացրել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի բարձրագույն ղեկավարության եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search