Artsakhpress

Միջազգային

Հոնկոնգում ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել ցուցարարների դեմ, վերջիններս էլ պաշտպանվել են անձրևանոցներով. բախումներ՝ իշխանությունների որոշման ֆոնին

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը:

Հոնկոնգում ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել ցուցարարների դեմ, վերջիններս էլ պաշտպանվել են անձրևանոցներով. բախումներ՝ իշխանությունների որոշման ֆոնին

Հոնկոնգում ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել ցուցարարների դեմ, վերջիններս էլ պաշտպանվել են անձրևանոցներով. բախումներ՝ իշխանությունների որոշման ֆոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հոնկոնգի բնակիչների բազմահազարանոց բողոքի ակցիան նոր թափ է հավաքում, քաղաքի փողոցներում բարիկադներ ու մետաղական արգելապատնեշներ են հայտնվել: Նշվում է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, վերջիններս էլ փորձել են պաշտպանվել անձրևանոցների միջոցով՝ միևնույն ժամանակ հակակառավարական կարգախոսներ հնչեցնելով, հայտնում է Tert.am-ը:
Սակայն ցուցարարներին արցունքաբեր գազը չի կանգնեցրել, նրանք փորձել են ճեղքել մետաղական արգելապատնեշները, ինչի ժամանակ էլ ոստիկանությունը սկսել է մահակներ կիրառել:
 
Թերթի տվյալներով՝ ոստիկաններից մեկը ձեռքում պահել է «Դադարեցրե՛ք, հակառակ դեպքում մենք ուժ կկիրառենք» գրությամբ պաստառ:
Ցույցին մասնակցում են առավելապես ուսանողները, բազմաթիվ խանութներ, ձեռնարկություններ ու բանկեր փակ են, դրանց աշխատակիցները նույնպես դուրս են եկել փողոցներ՝ իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու:
Փողոցներում առավել շատ պաստառներ են հայտնվում Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմի հրաժարականի և արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ չանելու պահանջով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոնկոնգի օրենսդիր մարմինը տեղափոխել է այսօր առավոտյան նախատեսված նիստի ժամը: Դեռ հայտնի չէ, թե այն երբ տեղի կունենա:
Եթե օրենքում փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:
 
  

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search