Մերձավոր Արեւելքում լարվածության մեծացման ֆոնին` ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտն այսօր կայցելի տարածաշրջան, այդ թվում՝ Իրան:
ԵՄ բարձրաստիճան դիվանագետը կայցելի Պարսից ծոցի երկրներ
Հաղորդագրությունում ասված է. «ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտի՝ Պարսից ծոցի երկրներ պաշտոնական այցը կմեկնարկի հունիսի 12-ին: Այցի շրջանակում դիվանագետը նախ կժամանի Արաբական Միացյալ Էմիրություններ, հետո` Օման եւ Քաթար, իսկ վերջում՝ Իրան»:
Ըստ ԵՄ-ի տարածած հաղորդագրության՝ այցը կկատարվի տարածաշրջանում լարվածության նվազեցման նպատակով, որի ժամանակ կշեշտադրվի ԵՄ-ի՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ երկխոսության ընդլայնման ցանկությունը: