Artsakhpress

Տնտեսական

Հանրապետությունում սկսվել է ցորենի և գարու բերքահավաքը. արդյունքները բավարար են

Այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 67 հազար 762 հեկտար ցանքատարածություններից հունիսի 12-ի դրությամբ հնձվել է շուրջ 15 հազար 417 հա:

Հանրապետությունում սկսվել է ցորենի և գարու բերքահավաքը. արդյունքները բավարար են

Հանրապետությունում  սկսվել է ցորենի և գարու բերքահավաքը. արդյունքները  բավարար  են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է  ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար  Վիլեն Ավետիսյանը՝ նշելով, որ հնձի ենթակա  ցանքատարածություններից  34  հազար  326  հա-ը  ցորեն  է, 32  հազար 85,5-ը՝  գարի  և  1350,5 հա-ն էլ   հաճար:
Ըստ  Վ.  Ավետիսյանի՝  հնձված  15  հազար  417   հա-ից  598 հա-ը  ցորեն է,  իսկ  14  հազար  819  հա-ը՝  գարի: Ցորենի   միջին  բերքատվությունը  հեկտարից   կազմել  է  14,7  ց, իսկ  գարունը՝   17,6 ց:
«Համախառը  բերքը   կազմել  է  26  հազար  948  տ, որից  876  տ   ցորեն  և    26  հազար  72  տ  գարի: Բերքահավաքի   աշխատանքներին   ներգրաված   է  204  կոմբայն, որից  154-ը՝  ԱՀ-ից, իսկ  50-ը՝  ՀՀ-ից: Հաշվի  առնելով   եղանակային  անբարենպաստ  պայմանները՝  բերքահավաքի  արդյունքները  կարելի  է  գնահատել   բավարար»,-ավելացրել  է փոխնախարարը:
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 9 դեպք

Search