Artsakhpress

Հասարակական

Կյանքից հեռացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը

61 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում (համատեղությամբ Աֆղանստանում և Տաջիկստանում) ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։

Կյանքից հեռացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը

Կյանքից հեռացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի էջը: 
«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։
Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Գառնիկ Բադալյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Բադալյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- ասված է գրառման մեջ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը

Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Search